Saturday, 04 05 2024
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ

Սա ռազմատենչ հայտարարություն չէ․ Փաշինյանն ու Տոնոյանը հստակ ուղերձ են հղել Բաքվին

Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, վերջին շրջանում կողմերից հնչող հայտարարությունների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «ՌԵգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանն այն մասին, որ սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իրենց տարածքում, Մ. Զոմլյանը նշեց. «Կարծում եմ՝ այս հայտարարությունը պետք է դիտարկենք ընդհանուր առմամբ հայկական կողմի նոր մոտեցման շրջանակներում: Մի կողմից՝ մենք ասում ենք, որ խաղաղության կողմնակից ենք, և դա անկեղծ ենք ասում ու շահագրգռված ենք, որ խաղաղություն լինի, մյուս կողմից՝ ասում ենք, որ մեզ հետ չի կարելի խոսել սպառնալիքների լեզվով: Ադրբեջանի կողմից նախկինում կար այսպիսի մարտավարություն՝ որպես մեծ զիջում, ներկայացվում էր այն հանգամանքը, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում: Դ. Տոնոյանի հայտարարությունը միտված է նաև այդ տրամաբանությանը հակադարձելուն՝ ըստ էության հասկացնելով, որ եթե դուք պատերազմ սկսեք, ծանր հետևանքներ կունենաք, և պատերազմ չսկսելը չպետք է ներկայացնել որպես զիջում: Սա առաջին անգամ չէր, Դ. Տոնոյանը մի քանի անգամ շատ հստակ այդպիսի մեսիջներն ուղղել Ադրեջանին: Սա ռազմատենչ, պատերազմի հանգեցնող կոշտ հայտարարություն չէ, ընդհակառակը՝ նման հայտարարություններն ուղղված են խաղաղությունը պահելուն: Բոլոր կողմերը պետք է գիտակցեն ագրեսիվ գործողությունների հետևանքները, եթե Ադրբեջանը հստակ գիտակցի դա, ապա հավանականությունը, որ կդիմի այդպիսի գործողությունների, ավելի փոքր կլինի»:

«Պատերազմի մասին միշտ Ադրբեջանն է խոսել, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակության վերաբերմունքը փոխվեց, և պատերազմի մասին խոսելու մենաշնորհն այլևս Ադրբեջանինը չէ հանրային մակարդակում,- նշեց Լ. Բաղդասարյանը: – Եվ հիմա բանակցությունների գնացող առաջին դեմքերի, մասնավորապես պաշտպանության նախարարի շուրթերով ասվում է, որ պատերազմի թեման չպետք է օգտագործել որպես սպառնալիքի գործիք՝ հայկական կողմին ստիպելու ընդունել Ադրբեջանի կողմից առաջադրված պայմանները: Պատերազմի թեման օգտագործվում էր որպես մանրադրամ՝ եթե մենք չենք գնում պատերազմի, ապա դուք պետք է բանակցությունների միջոցով գնաք զիջումների: Պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պատերազմի դեպքում ոչ միայն հայկական կողմից չեն լինելու տարածքային զիջումներ, այլ հակառակը՝ հնարավոր է Ադրբեջանն ունենա նոր կորուստներ, կարծես թե կասեցնում է Ադրբեջանի պատերազմելու ախորժակը»:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում խաղաղություն պարտադրելու օրակարգով, և ընդգծեցին, որ պաշտպանության նախարարի և վարչապետի հայտարարություններում հակասություններ չկան: «Շատ կարևոր է, որ այս երկու մեսիջները զուգահեռ են գնում, որովհետև միայն խաղաղության պատրաստ լինելու մասին խոսելը թյուր պատկերացում է ստեղծում, և սա կարող է ընկալվել որպես թուլության դրսևորում, ինչն էլ կարող է հանգեցնել էսկալացիայի»,- նշեց Մ. Զոլյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում