Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Տոների և հիշատակների օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Տիկին Զոհրաբյանը իրեն պահել է շատ կոռեկտ և ելույթ չի ընդհատել: Հիմա ձեզ համար հաճելի կլինի՞, որ ասեմ, թե «ինչու է աղմկում գետը» կամ «ինչ են հուշում աստղերը»: Օրակարգը այլ բանի մասին է, դուք այստեղ այլ թեմա եք զարգացնում»,- անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա հավելեց, որ իրենց խմբակցությունը՝ խմբակցության ղեկավարի գլխավորությամբ, եղել և մնում է ավանդական արժեհամակարգը պաշտպանող ուժ. «Ուրեմն ազնիվ չեք եղել ձեր նախընտրական խոստումներում. Ժողովրդին ասեիք, որ ստեղ եք գալիս Աժ ամբիոնը տրանսգենդերի ելույթին տրամադրելու: Էսօր դարձել եք քաղաքական մեծամասնություն, հետին թվով դարձել եք մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ»:
Գևորգ Պետրոսյանը նշեց՝ եթե կազմակերպված չէր այդ ելույթը, ինչո՞վ էին պայմանավորված այդ ծափողջույնները:
Նա նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին կոչ արեց թույլ չտալ օրակարգից դուրս ելույթներ ունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում:












































