Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սփյուռքահայերին պետք է թողնել, որ ինքնակազմակերպվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

Պարոն Սասունյան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերությունների շտկմանը, նշեց, որ այսօր Սփյուռքը լսելի չէ կառավարության համար, պետք է ստեղծել մի այնպիսի կազմակերպություն, որը կներկայացնի Սփյուռքը։ Ինչպե՞ս եք  գնահատում այս գաղափարը։

-Ես արդեն 12 տարի է՝ սկզբում մենակ, հետո խմբի հետ, աշխատում եմ՝ կազմակերպելու Սփյուռքի մի կառույց, որը ընտրովի կլինի, որտեղ յուրաքանչյուր սփյուռքահայի քվեով ընտրվում են ներկայացուցիչներ սփյուռքի զանազան համայնքներից։ Առաջին անգամ մեր պատմության մեջ լինում է մի կառույց, որն իսկապես կարող է ասել, որ ներկայացնում է Սփյուռքը, որովհետև սփյուռքահայերն են ընտրում, ոչ թե այս կամ այն կազմակերպությունը, որոնք ներկայացնում են միայն այդ կազմակերպությունը, ոչ թե ամբողջ Սփյուռքը։ Այդ կառույցի կազմակերպումը արդեն բավական առաջ է գնացել։ Մխիթար Հայրապետյանը, որ Սփյուռքի նախկին նախարարն էր, և հիմա ԱԺ-ում է, երբ եկավ Ամերիկա, ես նրան ներկայացրի այդ գաղափարը։ Ինքը խնդրեց գրավոր ներկայացնել, որ ինքն էլ իր հերթին իշխանություններին ներկայացնի այդ առաջարկը։ Շուտով կավարտենք սկզբնական աշխատանքները։ Մի բան շատ հստակ է սփյուռքահայերի համար, որ եթե Սփյուռքը պետք է կազմակերպվի, այդ աշխատանքը պետք է տանի ինքը՝ Սփյուռքը, ոչ թե Հայաստանը։ Հայաստանը շատ պատճառներով չի կարող Սփյուռքը կազմակերպել, կարող է ինչ-որ ձևով թիկունք կանգնել, դրական խոսքեր ասել, օգտակար լինել, ինչը սիրով ողջունում ենք, բայց Սփյուռքը կազմակերպողը իրենք չեն կարող լինել և այդ կառույցի մարդիկ նշանակովի չպետք է լինեն, նրանք պետք է ընտրվեն Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների ձայնով։ Ինչպես Հայաստանի ԱԺ-ն է ընտրվում ժողովրդի կողմից, այնպես էլ Սփյուռքի կազմակերպությունը պետք է ընտրվի սփյուռքահայերի ձայնով։ Ես հավատում եմ դրան։ Ինչպես նաև վարչապետ Փաշինյանը նշեց, եթե այսօր ՀՀ ղեկավարությունն ուզում է ցանկացած հարցի մասին Սփյուռքի դիրքորոշումն իմանալ, դա անհնար մի բան է, որովհետև 7 մլն սփյուռքահայ կա, հազարավոր կազմակերպություններ, որոնք տարբեր կարծիքներ ունեն հարցերի վերաբերյալ։ Այսինքն՝ Հայաստանի ղեկավարությունը կարող է Սփյուռքի տարբեր կառույցների կամ անհատների կարծիքն իմանալ, բայց ոչ 7 մլն սփյուռքահայերի կարծիքը։ Իսկ եթե ընտրված լինի Սփյուռքի Ազգային ժողով, իրենք մեծամասնության ձայնով կհստակեցնեն իրենց դիրքորոշումը և կհայտնեն, որովհետև իրենք ընտրվել են սփյուռքի ժողովրդի կողմից, ներկայացնում են իրենց շահերը։ ՀՀ ղեկավարությունը, կապվելով Սփյուռքի այդ ընտրովի կառույցի հետ, կարող է իմանալ, թե Սփյուռքի ներկայացուցիչների կարծիքն ինչպիսին է այս կամ այն հարցում։

– Ըստ էության՝ Դուք դրական եք գնահատում կառավարության կողմից ինստիտուցիոնալ ուղիներ փնտրելու մոտեցումը։ Կարծում եք՝ այն «միս ու արյուն» կստանա՞։

 

-Ողջունելի այնքան ժամանակ, քանի դեռ հասկանում ենք, որ Հայաստանը չէ, որ կազմակերպում  սփյուռքը։ Սփյուռքն ինքը պետք է ինքնակազմակերպվի, որովհետև նախ սփյուռքահայերը հասկանում են Սփյուռքի իրողությունները, իսկ Հայաստանն այնքան էլ լավատեղյակ չէ Սփյուռքի հարցերի մասին։ Մենք չենք ուզում, որ Սփյուռքը կազմակերպվի իշխանությունների ցանկություններով, որ այդ կառույցում ուզում են տեսնել այս կամ այն մարդուն։ Եթե ՀՀ իշխանությունները երկիրը լավ ղեկավարեն, շատ դժվար է սպասել, որ նույնկերպ կարող են ղեկավարել Սփյուռքը։ Սփյուռքահայերին պետք է թողնել, որ ինքնակազմակերպվեն, իսկ երբ այն կազմակերպվի, այդ ժամանակ Արցախի ղեկավարությունը, Հայաստանի ղեկավարություն և Սփյուռքի կառույցի ղեկավարությունը երեքով կհավաքվեն ու կհամադրեն մեր բոլոր համահայկական, ազգային հարցերը։

-Պարոն Սասունյան, այդ առումով հիմա Հայաստանում ավելի շահեկան վիճա՞կ է, քան նախկինում՝ հաշվի առնելով, որ թեև նախկինում կար Սփյուռքի նախարարություն, բայց խնդիրները շատ հաճախ լսելի չէին լինում, և նախարարության օպտիմալացումը հենց դրանով էլ պայմանավորեցին։

-Ես բազմիցս խոսել եմ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, նաև նախկին ղեկավարության հետ Սփյուռքի կառույցի վերաբերյալ։ Իրենք մի գաղափար ունեին, որի հետ ես երբեք չեմ համաձայնել, նրանք ուզում էին, որ Սփյուռքի կառույցը կազմակերպվի ներկայիս գոյություն ունեցող կազմակերպություններով՝ կուսակցություններ, եկեղեցիներ, մարզական ու մշակութային հասարակական կազմակերպություններ և այլն։ Նրանք ուզում էին Սփյուռքի գոյություն ունեցող կազմակերպությունները կողք կողքի հավաքել և ասել՝ այս մարդիկ ներկայացնում են Սփյուռքը։ Դա շատ մեծ սխալ էր, քանի որ Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացնում է Սփյուռքի 5 տոկոսը, ինչը բավարար չէ և ծիծաղելի է։

Մեզ անհրաժեշտ է հավաքել Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը, ոչ միայն որպեսզի ներկայացուցչական ու ժողովրդավարական լինի, այլև որովհետև Սփյուռքի հայության մեծ մասը ոչ մի կերպ կապ չի ունեցել Հայաստանի հետ, Հայաստան չի այցելել։ Մեր նպատակը պետք է լինի մտածել, թե ինչպես անենք, որ այդ 95 տոկոսը, որ այսքան տարի դուրս է մնացել հայկական կյանքից, ներգրավենք հայկական աշխատանքներում, որ ավելի արդյունավետ դարձնենք սփյուռքահայությունը։

-Ի՞նչ կարծիք ունեք Սփյուռքի հարցերով հանձնակատարի ինստիտուտի վերաբերյալ։ Նա կարողանալո՞ւ է իր առջև դրված խնդիրները լուծե՞լ, թե ոչ։

-Նախ ասեմ, որ Սփյուռքի նախարարության հարցը շատ սխալ ձևով արծարծվեց։ Պետք է նախ այդ հարցով խորհրդակցություններ լինեին Սփյուռքի զանազան կարևոր շրջանակների հետ և այդ խորհուրդները նկատի ունենալով ՀՀ կառավարությունը որոշեր, թե ինչ է անելու։ Բայց իրենք նախքան խորհրդակցելը արդեն հայտարարեցին, որ փակելու են նախարարությունը։ Իրենք կարող էին նախարարությունը փակել, բայց սկզբում պետք էր խորհրդակցել։  Գուցե նույն եզրակացության հանգեին, որ պետք է փակել, բայց կարող է նաև այլ եզրակացության հանգեին։ Պրոցեսը սխալ գնաց։ Հիմա որ հանձնակատար պետք է նշանակեն, շատ կարևոր է, թե ով է լինելու այդ հանձնակատարը, ինչ կարողություններ ունի։ Նույն բանը ես ասել եմ նախկին իշխանություններին 10 տարի առաջ, երբ նրանք դեռ նախարար չէին նշանակել Հրանուշ Հակոբյանին։ Ես առանց իմանալու, թե ով լինելու նոր նախարարը, ես ասացի, որ նոր նախարարը պետք է լինի մի մարդ, որը Հայաստանը չափազանց խորը ճանաչում է և նաև խորը ճանաչում է Սփյուռքի բոլոր հարցերը։ Այդպիսի մարդ շատ չկա մեզանում։ Նույնը հիմա ասում եմ հանձնակատարի մասին։ Այդ մարդը պետք է կամուրջ լինի Հայաստանի ու Սփյուռքի միջև։ Երբ իմանանք, թե ով է այդ անձը, դրանից հետո կարող ենք ասել, թե որքանով է հաջողակ հանձնակատարի գրասենյակի ինստիտուտը հիմնելու գաղափարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում