Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում 235-րդ անգամ նշում են Անխակության օրը: 1776 թ. այս օրը երկրում ստորագրվել է Անկախության հռչակագիրը, որով ԱՄՆ-ն անկախացել է Մեծ Բրիտանիայից:
ԱՄՆ շատ քաղաքներում սովորաբար տեղի են ունենում շքերթներ, հրավառություն, քանի որ այն համարվում է ամերիկացիների ամենասիրելի տոներից մեկը: Ամենամեծ հրավառությունը տեղի կունենա Նյու Յորքում: Հուդզոնի ափերից բաց թողնված հարյուրավոր զարկերը երկինքը կներկեն ԱՄՆ դրոշի գույներով:
Սակայն, ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, տոնակատարությունները մթագնում են այն լուրերը, որոնք գալիս են մի քանի նահանգներից: Դրանցում հայտարարված է արտակարգ դրություն՝ կապված երկրում շոգ և չոր եղանակի հետևանքով մոլեգնող անտառային հրդեհների հետ: