Եթե ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառի, Իրանը համաչափ կպատասխանի։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գործերի և ազգային անվտանգության խորհրդարանական կոմիտեի նախագահ Հիշմաթոլու Ֆալահաթփիշեին։
«Եթե ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության կորպուսի պահապաններին ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, ապա մենք ամերիկացի զինծառայողներին կներառենք սեփական ահաբեկչական ցուցակում՝ ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») հետ միասին»,-ասվում է հաղորդագրությունում։