«Բերեշիտ» առաջին մասնավոր լուսնային առաքելությունը ստացել է Լուսնի մակերևույթի լուսանկարները վերջինիս ուղեծիր դուրս գալուց հետո և պատրաստել է Երկրի և մեր մոլորակի արբանյակի կոլեկտիվ «դիմանկարը»: Այս մասին հայտնել է SpaceIL տիեզերական ստարտափի առաջատար ինժեներ Յոավ Լանդսմանը:
«Մենք երկու լուսանկար ենք ստացել 500 կիլոմետր բարձրությունից Լուսնի ուղեծիր դուրս գալու ժամանակ: Դրանցում երևում է արբանյակի հակառակ կողմը: Այդ նկարներից մեկում ոչ մեծ վարդագույն սկավառակը Երկիրն է»,- գրում է իսրայելացի մասնագետն իր միկրոբլոգում: Իսրայելական «Բերեշիտ» ապարատը հաջողությամբ տիեզերք է դուրս բերվել փետրվարի վերջին Falcon 9 հրթիռով: SpaceIL-ի ընթացիկ պլաններով՝ Լուսնի վրա դրա վայրէջքը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ Տիեզերագնացության օրվանից մեկ օր առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: