Բրազիլական Սան Պաուլուում մի խումբ անձինք ներխուժել են SOT ռադիոկայան և ուղիղ թերում թալանելեն հաղորդավարներին ու հաղորդման հյուրերին՝ տեղեկացնում է The Telegraph-ը։
Կողոպուտը տեղի է ունեցել ապրիլի 2-ին տեղի ժամանակով ժամը 21։00-ին։ Շենք է ներխուժել 5 մարդ, ովքեր ներկայացել են որպես սննդի առաքիչներ։ Նրանցից մեկը զինված է եղել։
Տեղի Globo TV հեռուստաալիքին ռադիոկայանի տերը՝ Ալեսանդրո Սանտոսը պատմել է, որ հենց ինքն է դուռը բացել գողերի առաջ։ «Նրանք ասացին, որ առաքում են կատարում, և քանի որ մենք սովոր ենք սնունդ պատվիրել խմբագրությունում, ես առանց որևէ մտահոգության բաց արեցի դուռը և հարցրի, թե ում համար է առաքումը։ Հենց ես դուռը բաց արեցի նրանցից մեկը զենքը դրեց իմ գլխին և ասաց ներս գնա»,- ասել է Սանտոսը։










































