Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին արյուն են հանձնել՝ ալկոհոլի և թմրանյութի առկայությունը ստուգելու համար։ Զելեսնկու խոսքով՝ արդյունքները պատրաստ կլինեն երեք օրից։ Թեկնածուն կհրապարակի դրանք։
Պյոտր Պորոշենկոն արյուն է հանձնել Օլիմպիսկի բժշկական կետում։ Մի քանի բժիշկներ նախագահի երկու ձեռքից արյուն են վերցրել։

Զելենսկին արյուն է հանձնել Կիևի կլինիկաներից մեկում՝ հրաժարվելով Օլիմպիսկիում դա անելուց, որտեղ նա Պորոշենկոյին բանավեճի համար էր հրավիրել։













































