Ինչպես հայտնում են մեր ղարաբաղյան աղբյուրները, նախօրեին 4 զինծառայողի սպանությամբ, ևս 4-ի հրազենային վնասվածքով ավարտված վեճի պատճառ է հանդիսացել ձայնասկավառակի նվագարկիչը (CD player), որի պատկանելիության շուրջ երիտասարդները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Վիճաբանությունը սկսվել է զորամասում, ապա` տեղափոխվել դիրքեր և ավարտվել արյունահեղությամբ:
Ընդ որում, միջադեպի մասնակիցների մեծ մասը, ըստ նույն աղբյուրների, եղել են զորացրման ենթակա զինծառայողներ: Հիշեցնենք, որ այդպիսի զինծառայողները, համաձայն ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրամանագրի, դիրքեր չպետք է բարձրանան: