Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը շարունակում է զարմացնել իր երկրպագուներին։ Facebook-ի իր էջում դերասանը Will Smith’s Bucket List անունով տեսանյութեր է հրապարակում և վերջին սերիայում նա դրվագներ է հրապարակել Հնդկաստան կատարած իր ճամփորդությունից։
Սմիթը շփվել է Բոլիվուդի լեգենդների, մասնավորապես Ռանվիրա Սինգհի և ռեժիսոր Քարան Ջոհարի հետ, մասնակցել է նաև «Տարվա ուսանող-2» ֆիլմի նկարահանումներին՝ պարելով դերասանների հետ։ Նա նշել է, որ բոլիվուդյան ոճով պարելը բավականին բարդ է։








































