Անգլիացի դերասանուհի Հելեն Միրենը հանդես է եկել Netflix հոսքային հարթակի դեմ, հաղորդում է The Times-ը:
Ինչպես նշվել է, նման հայտարարությամբ «Օսկարի» մրցանակակիրը և Բրիտանական կայսրության դաման հանդես է եկել Լաս Վեգասում՝ CinemaCon կինոցուցահանդեսի ժամանակ:
https://www.youtube.com/watch?v=nyQaYTQW9Lc
Ըստ դերասանուհու, հոսքային հարթակներում ֆիլմեր դիտելը չի կարող համեմատվել կինոթատրոն այցելության հետ, երբ լույսերը մարում են և հանդիսատեսը լիցքաթափվում է երկու ժամ տևողությամբ հետաքրքիր ֆիլմ դիտելու ակնկալիքով:
«Ես սիրում եմ Netflix-ը, բայց կորիր դու…», – ասել է Միրենը:












































