Sunday, 14 06 2026
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է

Սա դատախազության շոուն էր. Վարչապետին դատարան հրավիրելու ոչ մի անհրաժեշտություն չկար. Մանախ

«Վարչապետին դատարան հրավիրելու ոչ մի անհրաժեշտություն չկար, բայց վարչապետին խաբեցին բերեցին դատարան, որը գործին ոչ մի բան չտվեց։ Սա աբսուրդ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Արթուր Այվազյանը՝ Մանախը։

Հիշեցնենք, որ երեկ այս գործի շրջանակներում դատարանում հարցաքննվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջադեպը տեղի էր ունեցել 2017 թվականի մայիսի 31-ի գիշերը։ ԱԺ ընտրություններից մեկ օր առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում եռագույն դրոշը գետնին գցելու համար միջադեպ էր սկսվել, որից հետո «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը, որը հիմա պատգամավոր է, իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելք»-ի անդամներից մեկի՝ Գառնիկ Վարդանյանի կողմից: Ավելի ուշ Արթուր Այվազյանը ներկայացել էր ոստիկանություն, նրան ձերբակալել էին, ապա կալանավորել: Դեպքից մի քանի ամիս անց Արթուր Այվազյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրա նկատմամբ սահմանվել է ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց:

Ներկայումս գործը հասել է դատարան, և դատաքննություն է իրականացվում, որի ժամանակ էլ դատախազությունը մի քանի անգամ պնդել էր, որ վարչապետն առանցքային վկա է և պետք է հարցաքննվի դատարանում։

«Դատախազությունը ամիսներ շարունակ համառորեն պնդում էր, որ վարչապետը պետք է անպայման հարցաքննվի։ Տպավորություն էր, որ վարչապետը հենց գա դատարան, գործը միանգամից կբացահայտվի։ Մի քանի ամիս շարունակ դատերն այդ պատճառով հետաձգելուց հետո վարչապետը գալիս է դատարան, ու պարզվում է, որ նույն մեղադրող դատախազը ոչ մի հարց չունի առանցքային վկային։ Տալիս է ընդամենը երկու ձևական հարց, որից ոչ մի բան պարզ չի դառնում։ Տպավորություն էր, որ դատախազությունը պարզապես իր առաջ խնդիր էր դրել վարչապետին բերելու դատարան ու բերեց»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ մեկ այլ գործով, եթե վկան զենքը տաներ հանձներ, ապա մեղադրանքի կողմը դատարանում այդ վկային հարցախեղդ կաներ:

«Իսկ երեկ դատարանում ընդամենը վարչապետից հարցրեցին՝ Բանգլադեշո՞ւմ է եղել միջադեպը, թե՞ ոչ, մեկ էլ՝ դրոշի համա՞ր է եղել, թե՞ ոչ։ Պատկերացնում եք, երկրի վարչապետին բերել հասցրել են դատարան երկու անկապ, բոլորին հայտնի հարցի համար։ Ինձ առաջադրված մեղադրանքի ծավալը նայեք, իրենց հարցերի քանակը։ Բա սա շոու չի, ի՞նչ ա։ Սա դատախազության շոուն էր»,- ասաց Այվազյանը։

Մեր դիտարկմանը՝ եթե մեղադրողի հարցերն իրեն չբավարարեցին, ինչո՞ւ ինքը հրաժարվեց հարցեր տալու իր իրավունքից, Մանախը պատասխանեց. «Ես համ խոսել գիտեմ, համ ձևերը գիտեմ։ Ես միտումնավոր հրաժարվեցի հարցեր տալուց, որպեսզի մանիպուլյացիաներ չարվեն։ Մենք նախկինում էլ պնդում էինք, որ վարչապետին դատարան բերելու իմաստ չկա, նա ասելու բան չունի։ Կատարվածի մասին նրան պատմել է Ալեն Սիմոնյանը, որի պատմածն էլ նա երեկ վերարտադրեց դատարանում։ Գործի համար որևէ էական նշանակություն ունեցող բան նա չասաց։ Նա ոչ ականատես վկա է, ոչ էլ դեպքի վայրում է եղել»։

Անդրադառնալով գործի քննությանն առհասարակ՝ Արթուր Այվազյանն ասաց, որ ոչ մի սպասելիք չունի, որովհետև նախաքննությունը կատարել է Սերժի ռեժիմի ժամանակ գործած մարմինը, դատավարությունն էլ վարում է Սերժի ռեժիմի դատավորը: «Ապօրինություններով լցված քրեական գործը մտցրել են դատարան, դրանից ի՞նչ պետք է ակնկալեմ»,- եզրափակեց Այվազյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում