Saturday, 11 05 2024
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»

Գնացողը հետ գալու իրավունք չունի. արա՛, գնացեք էնպես ապրեք, որ ձեր շիրիմին մարդ գա. Աղաբաբյանը՝ ՀՀԿ-ականներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, գործարար Աշոտ Աղաբաբյանը։

Պարոն Աղաբաբյան, ՀՀԿ-ն վերջին շրջանում ակտիվացման փորձեր է անում։ Օրերս էլ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Նավասարդյանի երազած ՀՀԿ-ն վերադառնում է։ Որքանո՞վ եք իրատեսական համարում այդ կերպարով ՀՀԿ-ի վերադարձը։

-Էսօրվա հանրապետականները Նավասարդյանի հետ կապ չունեն։

Դե, իրենք էլ են դա ասում։ Ասում են, որ Հանրապետականը ռեբրենդինգ է լինում և նոր կերպարով, Նավասարդյանի երազած կերպարով հետ է գալիս։

-Թող իրենք առհասարակ չօգտագործեն Նավասարդյանի անունը։ Նավասարդյանը մինչև վերջ տղա է եղել, մինչև վերջ մարդ է եղել, մինչև վերջ հայ է եղել։ Իսկ այսօրվա Հանրապետականը չի կարող մինչև վերջ հայ լինել, մարդ լինել, քանի որ ինքը շահագործել է իր ժողովրդին։ Իսկ Աշոտ Նավասարդյանը իր ժողովրդի համար իր կյանքն է տվել։ Դրանք տարբեր բաներ են։ Իրար հետ աղերս չունեցող բաներ են։ Աշոտ Նավասարդյանի երազած Հանրապետականը նշանակում է Հայաստան, իսկ իրենք՝ ներկայիս Հանրապետականները շահագործել են այդ Հայաստանը, այդ Հայաստանի ժողովրդին և ոչ մի պարագայում չեն կարող այդ գաղափարով շարժվել, մտնել այդ գաղափարախոսության տակ։

Ամեն դեպքում այս օրերին ՀՀԿ-ականները լավ ակտիվ են։ Սերժ Սարգսյանն է խոսելու մեկ տարվա լռությունից հետ։ Երեկ էլ Եռաբլուրում Աշոտյանը խոսում էր իրենց խոսքի սպասված լինելու, կարևորության մասին, որ դեռ ասելիք ու անելիք ունեն։ Այս ակտիվացումը ինչի՞ հետ եք կապում։ Իրենք շանս ունե՞ն հետ գալու։

-Գնացողը հետ գալու իրավուն չունի։ Գնացողն իրենն անում է ու գնում է։ Աշոտ Նավասարդյանն իրենն արեց, հետք թողեց մեր պատմության մեջ ու գնաց..․ Հիմա պետք չի նրա անունը օգտագործել սեփական շահերի համար։ Իմ կարծիքով՝ Աշոտ Նավասարդյան ազգանունը մնացել է պատմության մեջ և նրա անունը հիմա օգտագործել, նշանակում է շահագործել, դա նշանակում է դավաճանել այն գաղափարներին, որը կրում էր Աշոտ Նավասարդյանը։ Աշոտ Նավասարդյանի գաղափարը Հայաստանն էր, ընտանիքը, իսկ իրենց համար Հայաստանն օգտագործելու բան է եղել, ու հիմա էլ նրա անունը շահարկելով՝ նորից ուզում են փող աշխատել։ Աշոտ Նավասարդյանի համար հայրենիքն ամեն ինչ է, իսկ սրանք հայրենիքի մեջ փող են ման գալիս։

Դուք ասացիք, որ գնացողը իրավունք չունի հետ գալու։ Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանն այլևս անելիք չո՞ւնի Հայաստանում, ակտիվ քաղաքականության մեջ։

-Ես երբ ասում եմ, որ գնացողը չի կարող հետ գալ, արդեն ամեն ինչ պարզ է։ Գնացողը մեծ գերեզմանափոր է… արա՛, գնացեք գոնե էնպես ապրեք, որ ձեր շիրիմին մարդ գա ու ծաղիկ դնի։

Պարոն Աղաբաբյան, ձեր նշածից զատ, փաստ է, որ ՀՀԿ-ն ցանկանում է նորից վերադառնալ ակտիվ քաղաքականություն։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է նպատակը։

Իրենց նպատակն իրենց անձնականն է, հայրենիքը չէ։ Ով որ հայրենիքի համար հետ կգա, ես իրենց բան չունեմ ասելու, բայց ով որ իր վիճակը վերականգնելու, իր կարգավիճակը վերականգնելու համար է գալիս, ապա դրանք անհայրենիք են, ես իրենց թաղել եմ։

-Դուք հիմա ոչ մի տեսակի շփումներ չունե՞ք ՀՀԿ-ի հետ։ Դադարեցրել եք անդամակցությունը կուսակցությանը։

Հանրապետականի հետ անկախության բանակը ոչ մի շփում չունի, իսկ ես անկախության բանակի հրամանատար եմ եղել, Հանրապետական կուսակցության հիմնադիր անդամ եմ եղել, բայց ես իմ Նավասարդյանի կողքից այն կողմ գնացողը չեմ, որովհետև անկախության բանակի հիմնադիրը, նույն ՀՀԿ-ի հիմնադիրը Աշոտ Նավասարդյանն է եղել։ Իսկ ես արդեն ասացի, որ ներկայիս ՀՀԿ-ն ոչ մի կապ չունի Նավասարդյանի հետ։ Ես Նավասարդյանի շիրիմից այն կողմ չեմ գնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում