ՀՀ քննչական կոմիտեում կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ուղեցույց քննիչների համար, որտեղ ներկայացված են քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ դիրքորոշումներ:










































