Tuesday, 21 05 2024
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Սուտ եք ասում», «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց». լարված վիճակ՝ ԱԺ փոխխոսնակի ելույթի ժամանակ
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. թեկնածուն է Դավիթ Խաչատուրյանը
Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել
13:30
ԵՄ-ը մտադիր է բանակցություններ սկսել Մոլդովային և Ուկրաինային ընդունելու շուրջ
Պետական բյուջեի գիտության գծով ծախսերը թերակատարվել են
13:00
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
«Հայաստան»-ից մարդ կա առնվազն չի ուրախանա, եթե իմանա՝ իր տեղափոխումը առնետավազք եք անվանել
Արտահերթ ընտրություններ չեն լինելու եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի. Վահագն Ալեքսանյան
Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան
Բա որ Քոչարյանի օրոք Մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, ի՞նչ արեց եղեկեցին․ թող իր գործով զբաղվի
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված
Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք
Ժամանակավոր սահմանազատումը բանականության հետ կապ չունի, «Վերացական գնահատականներից զերծ մնացեք»
12:45
Նավթի գները նվազել են. 20-05-24
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
-
12:02
Լուրերի օրվա թողարկում 12։00

Քաղաքացին խարդախությամբ հափշտակել է շուրջ 2700 գծամետր խողովակաշար. Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ըստ նախնական տվյալների պարզվել է, որ 2009 թվականի հունվարի 9-ին «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ և ընկերության գույքը, այդ թվում՝ 10.7 կմ երկարությամբ 100 մմ տրամաչափի Արագածոտնի մարզի «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարը հանձնվել է գործով սնանկության կառավարչի տիրապետմանը:

2018 թվականի հուլիսի 23-ին, աճուրդի արդյունքում, անհատ ձեռնարկատիրոջ և սնանկության գործով կառավարչի միջև կնքվել է «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարից երկու հազար գծամետր ընդհանուր երկարությամբ խողովակների ձեռքբերման պայմանագիր:

Անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչը, օգտագործելով նշված պայմանագիրը, առանց Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավարի թույլտվության, 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրատարից ապամոնտաժել է երկու հազար գծամետր խողովակ։ Հետո, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տեղեկությունների, խարդախությամբ ապամոնտաժել և հափշտակել է նույն ջրատարի շարունակությունը՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքով անցնող, մոտ 500 գծամետր խողովակաշարը։ Ապա, չարաշահելով ինչպես սնանկության կառավարչի, այնպես էլ Ալագյազ համայնքի ղեկավարի վստահությունը, նշված պայմանագիրը ներկայացրել է Ալագյազ համայնքի ղեկավարին և նրա կողմից քանդման թույլտվություն ստանալուց հետո, 2019 թվականին ապամոնտաժել և խարդախությամբ հափշտակել է ևս շուրջ 2.200 գծամետր խողովակաշար, այսպիսով հափշտակելով ընդհանուր՝ 4.590.000 դրամ արժողության շուրջ 2700 գծամետր խողովակաշար:

Փաստի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում