Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 1-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 48-ամյա Սահակ Ասատրյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 AC 876 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի փողոցի թիվ 64 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Ասատրյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 41-ամյա Սամվել Ասատրյանը, 71-ամյա Քնարիկ Ասատրյանը և 60-ամյա Մարուսյա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: