Thursday, 11 06 2026
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ

Նոր առաջարկները պետք է դուրս լինեն ՄԽ հին փիլիսոփայությունից

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն Մոսկվա կատարած այցի ժամանակ ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին լրացուցիչ առաջարկներ կներկայացվեն:

«Եթե նոր առաջարկները կրկին Մինսկի խմբի հին փիլիսոփայության շրջանակներում են արվելու, ապա որևէ դրական բան Հայաստանի համար կանխատեսելը կամ սպասելը ավելորդ է: Եթե նոր առաջարկները դուրս են լինելու հին փիլիսոփայությունից, ապա մենք կարող ենք գոնե կանխատեսել, որ հնարավոր է նաև հայանպաստ առաջարկներ լինեն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

Փորձագետի կարծիքով, եթե այդ նոր առաջարկներով չի ճանաչվելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ոտնահարված իրավունքը, ապա մենք նոր բան չենք կարող սպասել. «Միջազգային հանրությունը ԼՂ-ն ճանաչում է որպես Ադրբեջանի մի մաս, սակայն դե ֆակտո ասում են, որ կա ինքնահռչակ մի հայկական հանրապետություն: Ըստ էության, երկու կողմերն էլ խնդրի հետ կապված ծայրահեղ դիրքորոշումներ ունեն: Պետք է միջնորդները առաջարկեն մի այնպիսի հայեցակարգ, որը հնարավորություն կտա իրական բանակցություններ վարել»:

Նա նաև նկատեց, որ դժվար է կանխատեսումներ անել, երբ գործընթացը գաղտնի է և բավարար տեղեկատվություն չկա: Վարդանյանի խոսքերով, ըստ էության պարզ չէ, թե ինչ փաստաթուղթ է դրված եղել բանակցային սեղանին և միայն հայտնի է, ՀՀ արտգործնախարարի փոխանցմամբ, որ Ադրբեջանի կողմից եղել են մոտ 10 նոր առաջարկներ: ՌԱՀՀԿ փորձագետը նշեց, որ կարևոր է այն հանգամանքը, որ պաշտոնական Բաքուն չի հերքել այս տեղեկատվությունը, բայց նաև հայտարարել է, որ Հայաստանն էլ չափից ավելի զիջումներ է պահանջել, ինչն էլ չի հերքվել պաշտոնական Երևանի կողմից:

Հիշեցնենք, որ մինչ կազանյան հանդիպումը նոր հայեցակարգի մշակման մասին խոսել է նաև ՄԽ ֆրանսիացի նախագահ Բեռնար Ֆասիեն, այժմ էլ նման հայտարարություն անում է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Էդգար Վարդանյանը նշեց, որ այստեղ անմիջական կապ կա, և դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը հայտ է ներկայացրել ՄԽ-ում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար: Վարդանյանի գնահատմամբ՝ վերջին շրջանում անընդհատ խոսվում է այն մասին, որ Ֆրանսիան բավականին պասիվ դիրքորոշում ունի Մինսկի խմբում և լիարժեքորեն չի կարողանում ներկայացնել միացյալ Եվրոպայի տեսակետը և խոսք է գնացել այն մասին, որ հնարավոր է Ֆրանսիան փոխարինվի Եվրամիություն կառույցով. «Այդ մեսիջը հստակ տրված էր, և ես կանխատեսում էի, որ առաջիկայում Ֆրանսիան պետք է առավել ակտիվ դիրքորոշում ունենա, և Եվրամիությունը իր ակտիվ մասնակցության գաղափարը պետք է առաջ տանի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում