Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ալեքս Յանգերի որդին՝ Սեմ Յանգերը, զոհվել է ավտովթարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ապրիլի 2-ին հայտնել է Շոտլանդիայի ոստիկանությունը՝ գրում է ria.ru-ն:
«Մենք հաստատում ենք, որ Սեմ Յանգերը՝ Էդինբուրգի համալսարանի 22-ամյա ուսանողը, շաբաթ օրը՝ մարտի 30-ին, մահացել է այն միջադեպի հետևանքով, որը Սթեռլինգշիրի մասնավոր կալվածքի տարածքում տեղի է ունեցել մարդատար ավտոմեքենայի մասնակցությամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ներկայում ոստիկանությունը հետաքննում Էշէ վթարի պատճառները, սակայն նշում է, որ կասկածելի հանգամանքներ չի հայտնաբերել: Նախկին զինվորական Ալեքս Յանգերը Մի-6-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից. արտաքին հետախուզության բնագավառում նրա ծառայության ժամկետը մոտենում Է 20 տարվա նշագծին: Զոհված Սեմը Յանգերի երեք զավակներից մեկն էր:









































