Օրեր առաջ Սերժ Սարգսյանը գնացել էր Սևան հանրային լողափերը անձամբ տեսնելու: Այսօր Սևանի հանգստյան գոտիներից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Սևանը պատրաստ է ընդունել մարդկանց:
Ի պատասխան՝ նշեցին, որ հանգստի սեզոնը Սևանում դեռ չի սկսվել: Նրանց փոխանցմամբ՝ մինչև սույն ամսվա 15-ը բացման միջոցառում կկազմակերպվի, որից հետո նոր այցելուները կարող են հյուրընկալվել Սևան:
Իսկ հանրային լողափերի բարեկարգման աշխատանքները լայն թափով դեռևս շարունակվում են, որ մինչև այս ամսվա 15-ը ավարտին հասցվեն, քանի որ Սևանում հանգստյան սեզոնն ընդամենը 40 օր է տևում:
Դրանից հետո միայն պարզ կլինի, թե այցելուները, հանգստացողները նախորդ տարվա համեմատությամբ ավելի շա՞տ են, թե՞ քիչ: Ինչպես նաև՝ թանկացե՞լ է, թե՞ էժանացել հանգիստը: