Wednesday, 08 05 2024
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով

Պետք է պորտալարը կտրել Մոսկվայից. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Պարոն Քոքոբելյան, ինչպե՞ս եք գնահատում այն իրադարձությունները, որ  տեղի ունեցան այս օրերին Եվրամայդանում: Կարելի՞ է ասել, որ թեկուզ արյան գնով, այնուամենայնիվ, ուկրաինացիներին հաջողվեց հաղթանակ գրանցել:

Մենք բոլորս պետք է արձանագրենք, որ Ուկրաինայում հասարակության լայն շրջանակների աջակցության շնորհիվ ընդդիմադիր ուժերին հաջողվեց քաղաքական օրակարգը, որը ձևավորվել էր հարթակում և փողոցում, կյանքի կոչել: Իսկ այդ քաղաքական օրակարգն էր ազատվել քրեաօլիգարխիկ իշխանությունից, ինչու չէ, նաև այդտեղ մեծ դեր ունեցավ աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիրը, որն էլ հենց պատճառ դարձավ խիստ ընդվզումների, ռուսական կողմի ավելի կոշտ արձագանքման, իսկ դա, ի հեճուկս արձագանքողների, նպաստեց գործընթացների արագացմանը: Կարելի է համարել, որ ուկրաինական հասարակությունը, թեկուզ անմեղ զոհերի գնով, որոնք դուրս են եկել իրենց և իրենց երկրի իրավունքները պաշտպանելու, կարողացավ հաստատվել որպես իշխանություն: Ընդդիմությունն այսօր, փաստացի լինելով իշխանության ղեկին, կարելի է ասել՝ վերահսկում է իրավիճակը Ուկրաինայում: Կարծում եմ՝ դա ուկրաինացիների համար մեծ հնարավորություն կբացի: Վստահ եմ, որ Ուկրաինայի քայքայված տնտեսությունը՝ քայքայված Խորհրդային միությունից եկող քաղաքական մոդելով, այլևս չէր կարող առաջընթաց արձանագրել, իսկ այսօր նրանք այդ հնարավորությունն արդեն ունեն: Հուսանք, որ այդ հնարավորությունը ճիշտ կօգտագործեն, այլ ոչ թե կտանեն նոր ձախողումների:

-Կարո՞ղ ենք այս ամենից հետո արձանագրել, որ առանց զոհերի, առանց արյան ռուսական լծից պոկվել անհնար է:

Շատ ցավալի հարց եք տալիս, երբեմն նույնիսկ զոհերը չեն օգնում, որ նախկին Խորհրդային միության տարածքում գտնվող պետությունները կարողանան ազատվել այդ կենտրոնի ուղղակի ազդեցությունից, բայց կարծում եմ, որ այսօրվա զարգացող աշխարհում կարող են լինել նաև հնարավորություններ, որ առանց զոհերի հասնեն դրան: Ուղղակի քաղաքական ուժերը դա պետք է գիտակցեն, իսկ եթե քաղաքական ուժերը չեն գիտակցում, որ ինչպես արդեն ընդունված է ասել՝ պետք է պորտալարը կտրել Մոսկվայից կամ այլ աշխարհաքաղաքական կենտրոններից, որովհետև հայաստանյան քաղաքական ուժերը պարտավոր են գործել ի շահ և ի նպաստ ՀՀ քաղաքացիների, այլ ոչ թե թելադրանքով և այլն:

Հաշվի առնելով այսօր աշխարհում զարգացող գործընթացները՝ ես չեմ բացառում, որ դրան կարելի է հասնել առանց զոհերի: Ամեն դեպքում քաղաքականության մեջ գտնվող մարդիկ պետք է պատրաստ լինեն ցանկացած անձնազոհության:

-Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանի վրա այդ ամենն ինչ անդրադարձ կունենա: Խոսվում է այն մասին, որ առանց Ուկրաինայի Մաքսային միության գոյություն այլևս անիմաստ է դառնում: Սա հույս ստեղծո՞ւմ է Հայաստանի համար, թե նա կարող է չանդամակցել ՄՄ-ին, հետագայում էլ՝ ԵվրԱզեսին:

-Անկեղծ ասած՝ ես այդքան լավատեսորեն չեմ տրամադրված, որ Հայաստանը կարող է չմասնակցել կամ չստորագրել Մաքսային միության հակասահմանադրական փաստաթղթերը։ Բայց ուկրաինական այս գործընթացը ոչ միայն Հայաստանի, այլ հետխորհրդային ամբողջ տարածաշրջանի վրա էական հոգեբանական ազդեցություն կունենա, և, ինչու չէ, նաև հասարակությունը կհասականա, որ ինքն է իր գլխի տերը:

Նորից եմ ասում, որ հայաստանյան քաղաքական ուժերը պետք է խոր գիտակցումով և ըմբռնումով մոտենան այս բոլոր գործընթացներին և հասկանան, թե ժամանակն է, որ իրենք կտրեն իրենց կապերը այլ գերտերություններից, և եթե քաղաքական ուժերը այդ գիտակցումով չմոտենան գործընթացներին, ապա հասարակությունը պետք է հնարավորություն ունենա վերասրբագրելու իր մոտեցումը քաղաքական ուժերի հետ կապված: Կարծում եմ, որ Հայաստանում այդ գործընթացը անմասն չի մնա սրացումներից: Այն քաղաքական համակարգը, որ կա այսօր Հայաստանում, նույն քաղաքական համակարգն է, որ կա Ռուսաստանում: Իսկ ռուսական քաղաքական համակարգը փտած, այլևս ոչ կենսունակ , իր քաղաքացիների շահերը չսպասարկող քաղաքական համակարգ է: Եվ այն մեթոդները, որ այդ տիպի քաղաքական համակարգերում են գործում ավտորիտար կամ կիսաավտորիտար ռեժիմների պայմաններում, քաղաքացիների շահերից չեն բխում: Ակնհայտ է, որ դա կունենա իր լավ վերջաբանը՝ ի շահ հասարակության:

Ես համոզված եմ, որ այդ օրը հեռու չէ, որ մեր հասարակությունը հնարավորություն կունենա ունենալու այն քաղաքական համակարգը, որ կնպաստի ժողովրդի զարգացմանը:

-Պարոն Քոքոբելյան, Մայդանի և Մարտի 1-ի իրադարձությունների միջև որպես տարբերություն նշվում է այն, որ մեր դեպքում բանակն օգտագործվեց ժողովրդի դեմ, իսկ այնտեղ՝ ոչ: Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ եք տեսնում:

Կան և՛ շատ ընդհանրություններ, և՛ շատ տարբերություններ։ Ես նաև շատ նմանեցնում եմ 88 թվի շարժմանը: Կուզենայի , որ մարդիկ դրան ըմբռնումով մոտենային, որովհետև Լենինի արձանի գահընկեց անելու գործընթացը մեզ մոտ շատ վաղուց ավարտված փաստ էր: Նույն կոմունիստական կուսակցության դերի դե ֆակտո նվազեցումը հասարակության կողմից մեզ մոտ այլևս արձանագրված փաստ է: Այսինքն՝ ակնհայտ ռուսական կամ ավելի շուտ կայսերապաշտական պատրանքներով ապրող քաղաքական գործիչների գործունեությունը ՀՀ-ում այլևս կենսունակ չէ, իսկ Ուկրաինայում դեռևս ուժի մեջ էր, և այդ առումով ես նմանություններ տեսնում եմ 88-ի հետ՝ նաև հասարակության համախմբան առումով, ինչու չէ, կա նաև ընդհանրություն Մարտի 1-ի հետ: Ուղղակի Մարտի 1-ի խնդիրը զուտ ընտրությունների պահին ձևավորված խնդիր էր, այլ ոչ թե հրապարակում ձևավորված քաղաքական օրակարգի: Այդ առումով տարբերություն ես տեսնում եմ: Այն հանգամանքը, որ մեզ մոտ գործի դրվեց բանակը, այդ հանցագործությունը Ուկրաինայում տեղի չունեցավ, բայց դրա փոխարեն այնտեղ կրակում էին դիպուկահարները, նույն ռազմականացված ոստիկանության ծառայության ներկայացուցիչները: Այդ առումով էական տարբերություն չկար, ուղղակի ուկրաինացիներն ավելի արագ կարողացան հասնել իրենց նպատակին և, փառք Աստծո, ողջունելով ուկրաինացի պայքարող քաղաքական գործիչներին և հասարակությանը, կուզենայի ասել, որ հնարվորինս զերծ մնան սադրանքներից, և Ուկրաինան դրանից չտուժի:

-Պարոն Քոքոբելյան, վերջին օրերին շատերին հուզող հարց է՝ ինչո՞ւ Հայաստանում «Մայդան» տեղի չի ունենում:

-Այդ հարցը հետաքրքրում է բոլորին, բայց այդ հարցի ամենակարևոր մասն այն է, որը դուք հնչեցրիք՝ որ կա այդ հարցը, այսինքն՝ Հայաստանը դրա անհրաժեշտությունն ունի: Եթե չլիներ, այդ հարցը չէր առաջանա: Պատճառները շատ տարբեր են, ամենաէական պատճառներից մեկը քաղաքական ուժերի ուղղակի կապն է Մոսկվայի հետ:

Այս դեպքում ես ընդդիմադիր քաղաքական գործիչներին նկատի ունեմ:

Կարծում եմ՝ աստիճանաբար մեր ընդդիմադիր ընկերներն էլ կհասկանան, որ Մոսկվայի հետ մեծ հույսեր կապել չի կարելի:

Պատկերացնո՞ւմ եք, անկախ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում որոշում է կայացվում, տակավին վերջերս, որով հնարավորություն է տրվում ՀԱՊԿ-ի արագ արձագանքման խմբին ցանկացած ներքին խժդժության դեպքում կամ ռուսական կողմնորոշում ունեցող իշխանություններին սպառնացող ցանկացած գործընթացի ժամանակ օժանդակել տվյալ պահի իշխանությանը: Այդ որոշմանը, ցավոք, կողմ է քվեարկում ԱԺ պատգամավորների մեծամասնությունը: Խոսքը ոչ թե թվաքանակի բացարձակ մեծմասնության, այլ, մատերի վրա հաշված պատգամավորներից բացի, մնացածը կողմ են քվեարկում այդ որոշմանը: Դա խանգարող հանգամանքներից է, այդ մտածողություն է այս իրավիճակի բերում: Բայց Հայաստանում, ես վստահ եմ, կարծրացած քաղաքական շրջանակներից դուրս՝ մնացած տեղերում տեղի է ունեցել գիտակցության և հասարակական մոտեցումների փոփոխություն, և դա, անշուշտ, իր արդյունքը կտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում