Ապրիլի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։25-ի սահմանում Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակ Արմենակյան փողոցւոմ բախվել են Opel Astra մակնիշի 35 ՍQ 734 համարանիշի և Opel մակնիշի 34 DL 729 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Հարվածի հետևանքով Opel Astra-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը՝ վնասելով արտաքին լուսավորության լամպը։ Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների եհտաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։