Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ռուսները շարունակում են մեզ լծել ու կեղեքել

«Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինության վարած սակագնային քաղաքականությունից և կանխավճարի պարտավորության պահանջից Երևանի երկաթգծի կայարանամերձ տարածքի առևտրականները, մեղմ ասած, գոհ չեն: «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինությունը նրանց շրջանում դժգոհությունն այն աստիճանի է հասունացրել, որ մի մասը ստիպված լքել է տարածքը և զրկվել հանապազօրյա հացից:

Երբ տեղում զրուցեցինք առևտրականների հետ, պարզվեց, որ երկաթգծի կայարանի տարածքում առևտուր իրականացնելու համար մինչև 2008 թ. զբաղեցրած 1 քմ տարածքի համար վճարել են 1000 դրամ, սակայն «Հարավկովկասյան երկաթուղու» ենթակայության տակ անցնելուց հետո, նույն տարածքի սակագինը բարձրացել է մինչև 9000 դրամ: Թանկացումից հետո առևտրականները դիմել են պատկան մարմիններին, մասնավորապես՝ Էրեբունի համայնքից ընտրված ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանին, որն էլ անձնական միջնորդությամբ զբաղեցրած տարածքի 1 քմ գինը իջեցրել է 4500 դրամի:

Այնուհետև՝ 2009-2010 թթ. հիշյալ կազմակերպության ղեկավարությունը առևտրականներին պարտադրեց զբաղեցրած տարածքում տեղադրված կրպակները փոխարինել երկաթգծի տրամադրած նոր կրպակներով՝ յուրաքանչյուր կրպակի դիմաց պահանջելով 2500 դոլար: Առևտրականները մեզ հետ զրույցում հավատացրեցին, որ իրենց նախկին կրպակները շատ ավելի որակյալ էին, իսկ նորերը որակապես շատ վատն են: Երկաթգծի տնօրինության կողմից այս փոփոխությունը, վերջիններիս համոզմամբ, միտված է իրենց հարկատու դարձնելուն: Բայց սա դեռ ամենը չէ՝ յուրաքանչյուր կրպակի համար սահմանել են ամսական 27 հազար դրամ վճար: Ավելին՝ սակագնի բարձրացման կամ այլ պատճառով ցանկության դեպքում էլ իրավունք չունեն տեղափոխել իրենց իսկ միջոցներով գնված «խանութը-կրպակը», քանի որ դա արգելվում է պայմանագրով:

Փաստորեն, առևտրականները հա՛մ վճարում են կրպակի արժեքը, հա՛մ էլ յուրաքանչյուր ամիս վարձ վճարում իրենց գնած կրպակի դիմաց: «Ստացվում է՝ էդ մի թիքա բուտկեքի համար գյուղի մի տան գին եմ վճարում, համ էլ ամեն ամիս վարձ եմ մուծում, որտե՞ղ եք նման բան գրված տեսել: Պատկերացնո՞ւմ եք, վճարում ենք մի ապրանքի դիմաց և առևտուրը դադարեցնելուց հետո էդ ապրանքը, կոպիտ ասած, մեր հոր տուն էլ չենք կարող տանել: Ու էդքանից հետո 27 հազար դրամի վարձավճար ենք վճարում: Մեզ մոտ էդ վարձավճարով մարդիկ տուն են վարձակալում: Ռուսները ամբողջ կյանքներս մեզ լծել են ու քցել ու շարունակում են այդ քաղաքականությունը: Իսկ մեր կառավարությունը նրանց ջրաղացին շարունակում է ջուր լցնել»,- մեզ հետ զրույցում դժգոհեց տվյալ վարչական շրջանի առևտրականներից մեկը:

Առևտրականների փոխանցմամբ՝ բնականաբար իրենք ընդդիմացել են, սակայն, երկաթգծի ղեկավարության կողմից իրենց տրվել է սպառիչ և այսպես ասած՝ Հայաստանում շաբլոն դարձած պատասխան. «Ձեր նախկին կրպակների դիզայնը, տեսքը չի համապատասխանում կայարանամերձ տարածքում ընդունված չափանիշներին»: «Սենց գին՝ քառակուսի մետրը 4500 դրամ, բարձր է. ստեղ էլ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարիչներին, որ ասում ես՝ մեզ պատասխանում են, թե չես ուզում՝ վեշերդ հավաքի ու գնա. սրանք էլ, ինչպես բոլորը, ըտենց են վախացնում: Իսկ էսօր ստեղից մի կտոր հացի փող ենք վաստակում: Իսկ որ ասում են՝ գնացեք, ո՞ւր գնանք: Ես ընտանիք ունեմ, ամուսինս հաշմանդամ ա, տղաս հաշմանդամ ա, տունը ծեր թոշակառուներ ունեմ, երկուսենյականոց տանը վեց հոգով ենք ապրում, ու ո՞վ պիտի պահի իմ ուսանողին:

Առավոտվանից՝ ժամը 3-5-ից, կին հալով աշխատում եմ մինչև ուշ գիշեր, երկու կոպեկ փող տանեմ: Բայց էկել ասում են, թե երկու ամսվա կանխավճարը տուր, 27 հազար տեղի փողը տուր, ինչ ենք աշխատում, որ ինչ տանք: Աշխատում ենք իրանց համա՞ր, դեռ մի բան էլ իրենց կրպակներն էլ մեր կողմից ենք գնում»,- մեզ հետ զրույցում դժգոհեց առևտրականներից մեկը, որն ամենայն հավանականությամբ, ուշ թե շուտ, կլքի տարածքը, քանի որ իր առևտրից այդքան գումար չի վաստակում, որ պահանջված գումարները վճարի:
Ինչպես անհատ առևտրականների դեպքում, նույն տարածքում առևտրով զբաղվող կազմակերպություններից ևս՝ խանութ, կրպակ, շուկա, վարձակալած տարածքի համար երկու ամսվա կանխավճար են պահանջել, հակառակ դեպքում առաջարկել են ազատել տարածքը:

Առևտրականները հայտնեցին նաև, որ իրենց զբաղեցրած տարածքի վրա սեփական միջոցներով են շինությունները կառուցել՝ միջինը 2500 դոլար են վճարել, փող են ներդրել, յուրաքանչյուրն, իրենց իսկ խոսքերով, այսպես ասած՝ տուն են սարքել, իսկ հիմա ռուսները եկել ցանկանում են իրենցից խլել իրենց հանապազօրյա հացը: Բացի այդ, ռուսները սպառնում են, որ եթե երկու ամսվա կանխավճարը չվճարեն, ապա կտուգանեն՝ 5.000-10.000 դրամի սահմաններում:

Այս ամենի արդյունքում տվյալ տարածքի առևտրականների մի մասը պահանջվող գումարները վճարելու հնարավորություն չունենալով լքել է տարածքը:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Հարավկովկասյան երկաթուղու» հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից հետևյալ պարզաբանումը տվեցին. «Մենք առաջնորդվել ենք ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 17-ի թիվ 470-ն որոշմամբ: Հստակեցնում ենք, որ այսօրվա շուկայում վարձակալվող բնակարանի համար անգամ երկու ամսվա կանխավճար են վերցնում նախքան այն տրամադրելը, քանի որ չի բացառվում վեց ամսով վարձակալելու դեպքում կարող է մի քանի ամսվանը չվճարեն, սա ընդհանուր առմամբ ֆինանսական երաշխիք է հանդիսանում մեզ համար»: Այնինչ այդ երաշխիքի արդյունքում տասնյակ ընտանիքներ զրկվում են ապրուստի միջոցից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում