ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Թաքոմա քաղաքի բնակչուհի Լիթլ Բեր Շվարցը 14 տարեկանից տառապում է ձվարանի պոլիկիստոզային համախտանիշով։ Այդ պատճառով ամերիկուհու դեմքին մորուք է աճում։ Աղջիկը երկար ժամանակ գաղտնի սափրվել է և չարաշահել դիմահարդարումը՝ փորձելով թաքցնել թերությունը, գրում է Metro-ն։
2014-ին զուգընկերոջից բաժանվելով՝ Շվարցը կարծում էր, թե միայնակ կմնա։
Սակայն 36-ամյա կինը Facebook սոցցանցում հանդիպել է իր սիրուն։ Շուրջ մեկ տարի հանդիպելուց հետո Լիթլ Բերը և 45-ամյա Թոբիաս Բրեդիքն ամուսնացել են՝ չնայած որ կինը քրիստոնյա է, իսկ Բրեդիքն իրեն սատանայապաշտ է համարում։
Ի վերջո սիրահարները «միախառնված» հարսանեկան արարողություն են կազմակերպել։
«Իրականում մենք միևնույն էթիկական սկզբունքներն ունենք, պարզապես մենք դրանք տարբեր միջոցներով ենք արտահայտում»,-ասել է Լիթլ Բերը։
Հարսանիքին 40 հյուր է ներկա գտնվել։