Tuesday, 14 05 2024
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ

Դրամաշնորհային նոր համակարգ. էլի մենք առաջինն ենք

Ամենամեծ շոկոլադե սալիկից, ամենաերկար ճոպանուղուց զատ՝ պարզվում է Հայաստանը նաև առցանց դրամաշնորհային համակարգով է առաջինը։ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ներմուծված այս համակարգը շատերին զարմացրեց, ինչու չէ՝ նաև զայրացրեց։ Բաց ու թափանցիկ մրցույթ անցկացնելը մեծացրեց թերհավատների ու կասկածամիտների թիվը։ Մարդիկ համակարգում գրանցելով իրենց հասարակական կազմակերպությունները, պարզվում է, կասկածել են ու նույնիսկ փորձել համակարգը։ ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը պատմեց, որ պահանջվող մի փաստաթղթի փոխարեն այլ տեղեկանք էր մուտքագրել։ «Հաջորդ օրը ստացա էլեկտրոնային նամակ, որով տեղեկացվում էի, որ ճշտում պետք է անել։ Հավատացի, մտածեցի, որ ինչ-որ մի բան հնարավոր է փոխվի մեր երկրում»,- ասում է մեր զրուցակիցը։ Համակարգին ծանոթները հետո էլ դժգոհեցին ծրագիրը համակարգ մուտքագրելուց; Սա էլ իր դժվարությունը ուներ՝ այսքան նիշ. պահանջվածից ոչ մի տառ ավել չես կարող մուտքագրել։ Ու այդ ժամանակ համակարգի պատասխանատու Արեգ Թադևոսյանին էին հունից հանում։ «Պատկերացրեք միայն ես օրը 8-10 անգամ զանգում էի այդ մարդուն՝ չճանաչելով նույնիսկ ով է»,-ասում է ՀԿ-ի ներկայացուցիչը։ «Կապանի ուսուցիչներ» ՀԿ-ի նախագահ Մագդա Գևորգյանի խոսքով, իր ղեկավարած ՀԿ-ի բախտը երբեք չէր բերում։ Մասնակցում էր դրամաշնորհային տարբեր ծրագրերի, բայց ապարդյուն։ «Այս մեկին էլ դիմեցի ու չէի պատկերացնում, որ կշահեմ։ Երբ cragrer.am-ում կարդացի, որ մեր ներկայացրած «Սովորենք՝ սովորեցնենք» ծրագիրը 154,7 միավորով հաղթող է ճանաչվել, համոզվեցի, որ բաց ու թափանցիկ է այս մրցույթը»,- ասում է տիկին Գևորգյանը՝ պատրաստվելով 2-րդ ծրագիրը ներկայացնել։ Սակայն Մ. Գևորգյանի մի հարցում մտահոգ է. եղանակները ցրտում են, կդժվարանան գյուղական ուսուցիչներին քաղաք բերելը և ուսուցանելը։ Իսկ ֆինանսավորումը դեռ չկա, ու ծրագրի մեկնարկն ուշանում է։ Ըստ ՀԿ-ներից մեկի նախագահի՝ նախկին համակարգը մի բանով լավ էր։ «Եթե չէիր հաղթում, մտածում էիր, որ քեզնից լավ ծրագիր ներկայացնող կա, բայց հիմա կարդում ես, ու վատ կզգայի, եթե ոչ լիարժեք որևէ հայտ մրցունակ լիներ»,-ասում է ՀԿ-ականը։ Վերջինիս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հավաստիացրել է, որ անկախ փորձագետների խումբը դժվար թե վատ ծրագրին բարձր միավորներ տա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Եվրախորհրդարանի փորձագետներին հետաքրքրել է առցանց դրամաշնորհային համակարգը, ու նրանք ՀՀ կառավարությանը առաջարկել են պիլոտային ծրագիր մշակել եվրոպական երկրներում նույն փորձը ներդնելու։ Այս պարագայում, պարզվում է, եվրոպացիները հայերից սովորելու բան ունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում