Tuesday, 14 05 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

Որոշ մարդիկ անհանգիստ են և սարսափում են Հոկտեմբերի 27-ի բացահայտումից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Ապրիլի 2-ին լրանում է Ապրիլյան քառօրյայի 3 տարին. Հայաստանն արդյո՞ք պատմական դասեր քաղեց քառօրյայից. ուզում եմ ճշտել ձեր պատկերացումը քառօրյայի մասին՝ որպես պաշտպանության նախկին փոխնախարարի:

– Տեսակետներ շատ են հնչել, պետք է առաջնորդվենք ոչ թե եղած պատկերացումներով, այլ նրանով, թե ինչ դասեր ենք քաղել: Մենք պատրաստ էինք, թե պատրաստ չէինք, մեր պաշտպանական համակարգը բացթողումներ ուներ, թե չուներ, այս բանավեճը մինչև հիմա շարունակվում է… Վերջերս մեր հանձնաժողովը Արցախում էր, պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ քննարկեցինք ապագային միտված առաջնահերթ խնդիրներ, բայց որպեսզի ապագան ճիշտ կառուցենք, պետք է հասկանանք՝ անցյալում ինչ պատկեր ենք ունեցել: Ապրիլյան քառօրյայի դասերը դեռևս ուսումնասիրության կարիք ունեն:

Իմ կարծիքով՝ տեղի ունեցավ մի գործողություն, երբ տարիներ շարունակ կրել էինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակի դափնիները, և դա մեզ հանգստացրել, բթացրել էր: Ամբողջ համակարգը հանգստի մեջ էր զարգանում, մինչդեռ մեր տարածաշրջանը եփվող կաթսա է, որտեղ պետք է զարգանալ անհանգիստ վիճակում, դա նշանակում է, որ պետք է բոլոր ռեսուրսները ճիշտ օգտագործել և ամեն վայրկյան պատրաստ լինել հակառակորդի կողմից գործարկվող գործընթացներին: Ապրիլյան գործողությունները անակնկալ էին, տարվա ընթացքում լինում էին կրակոցներ, դիվերսիոն ներթափանցումներ, բայց ապրիլյանը ավելին էր, քան դիվերսիոն ներթափանցումը, չնայած պարունակում էր նաև դիվերսիոն լայնածավալ ներթափանցման գործընթաց: Ապրիլյանը որպես լայնածավալ պատերազմ բնութագրելը ճիշտ չի լինի, կամաց-կամաց սկսեցին ավելացնել ռազմական տեխնիկայի բաղադրիչը, և եթե չկանգնեցվեր, կվերածվեր լայնածավալ պատերազմի, որտեղ կօգտագործվեր Ադրբեջանի ամբողջ արսենալը՝ հրթիռներ, ինքնաթիռներ, և դժվար է ասել, թե պատերազմի ելքն ինչպես կորոշվեր: Ադրբեջանը օգտագործեց իր արսենալի մի մասը, ամբողջ ծավալը չէր… Մեր պաշտպանական համակարգը մշտապես պետք է հաշվի առնի, թե Ադրբեջանն ինչ սպառազինություն է ձեռք բերում և հակագործողություն իրականացնի՝ այդ սպառազինությունը օգտագործելու դեպքում այն չեզոքացնելու համար:

Արցախում նաև առաջնագծում եղանք, շատ բաներ պատկերացնում էինք և հասկացանք մեր անելիքներն ու կոորդինացված մոտեցումները, և թե՛ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, թե՝ Արցախի հետ համատեղ կպլանավորենք և վարչապետին կներկայացնենք մեր առաջարկները:

Մի բան պետք է գիտակցենք՝ Արցախը և Հայաստանը պետք է լինեն միասնական, որևէ մեկի մոտ այս մասին չպետք է կասկած առաջանա, բայց ամենավտանգավոր բանն այս իրողություններում այն է, որ կան մարդիկ, ովքեր խութեր են փնտրում այս միասնականության մեջ… Տևական ժամանակ ունեցել ենք «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» վիճակը, մեր խնդիրն է դա պահել այնքան ժամանակ, մինչև որ կունենանք հնարավորություն արժանապատիվ խաղաղություն պարտադրել: Արցախի արժեքը ես վերապրեցի ամբողջ ծավալով, 2000-ից հետո Ստեփանակերտում չէի եղել, բայց Քելբաջար գնացել-եկել եմ, Քելբաջարի մարտերը կարևորագույն ռազմական գործողություն էր, որը հնարավորություն տվեց ավելի մեծ ծավալի ազատագրված համակարգ ունենալ: Միայն Հայաստանի հետ կապը չէր, նաև անվտանգության գոտին էր, շատերն անվանում են ազատագրված տարածքներ:

– Ասացիք Քելբաջար, իմ մտքով անցավ Մեղրիի փոխանակման տարբերակը, որովհետև հանուն Քելբաջարի էր կարծես թե առաջացել այդ տարբերակը. դուք առաջին անգամ ումի՞ց եք լսել այդ մասին:

– Մեղրիի տարբերակի մասին առաջին անգամ խոսեց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, բայց որ Մեղրիի մասին Վազգեն Սարգսյանը գրառումներ ուներ, դրա մասին խոսել եմ սպարապետի 60-ամյակին, իմ ելույթի վերջնամասը նվիրված էր Վազգենի այդ գրառումներին՝ թե ինչ էր Մեղրին մեզ համար, և որ Մեղրին որևէ պաշտոնյա չի կարող դարձնել սակարկման առարկա: Ցավալին այն է, որ կապված Վահան Շիրխանյանի հարցաշարի հետ, որ հրապարակել էր՝ ի հակառակ Ռ. Քոչարյանի գրքի մեղադրանքների, դա բերել է քննարկումների: Շատերն ասում են՝ գուցե դրա մեջ ճշմարտությունը մեծ է, բայց ինչու է Շիրխանյանն ասում: Երբ որ ասվում է Հոկտեմբերի 27-ի վերաբացման խնդիր կա, չգիտես ինչու, սկսել են ակտիվ խոսել այն մարդիկ, ովքեր այդ գործի նախաքննական փուլում կասկածյալի կարգավիճակ ունեին: Շիրխանյանի հարցաշարն ուղղված էր Քոչարյանին, բայց դրա հետ կապված խոսում են բոլոր նրանք, որոնք գուցե չեն ներկայացնում Ռ. Քոչարյանին կամ ներկայացնում են կոնկրետ շահեր, որոնք լյուստրացիայի տպավորություն են թողնում, պետք է հասկանանք՝ ինչ շահագրգռվածություն ունեն:

– Չէի՞ք պատկերացնում, որ այդպիսի մթնոլորտ կառաջանա:

– Ես պատկերացնում էի, որ եթե երբևիցե Մեղրիի տարբերակը որպես նոր հանգամանք ուսումնասիրվի, կարող է դա բերել Հոկտեմբերի 27-ի բացահայտման: Այսօր առաջին անգամ այդ հարցաշարի մեջ Մեղրիի տարբերակը և Հոկտեմբերի 27-ը մի շղթայով են գնում, և բազմաթիվ այլ հարցեր, որոնք առանձին ուսումնասիրման խնդիր ունեն: Հայաստանն այսօր ի վիճակի չէ ձևավորել այնպիսի մեծ նախաքննական խումբ, որը կարող է այս ծավալի քննություն իրականացնել, առավել ևս երբ Մարտի 1-ի քննությունը դեռ շարունակվում է…

– Այսինքն՝ Շիրխանյանի նամակը թողնենք էմոցիաների՞ դաշտում:

– Շիրխանյանի նամակը թողնենք հնչեցրած կարևոր հարցերի շրջանակում, որոնցից յուրաքանչյուրը պետք է ուսումնասիրվի և դառնա նախաքննության նյութ, եթե դրա հետ կապված այլ բացատրություններ չեն գտնվի:

– Ասում են՝ ուր էիք, ինչու մինչև հիմա չէիք խոսում:

– Շատերն, այդ թվում և ես, այս մասին հնչեցրել են: Շատերը չեն հնչեցրել, որովհետև գուցե կաշկանդված են եղել, այսօր Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ հնարավոր է այդ հարցերը հնչեցնել և չվախենալ, որ ինչ-որ մութ անկյունում հաշվեհարդար կտեսնեն…

– Դուք ասել եք` երբ կսկսվի Հոկտեմբերի 27-ի բացահայտումը, ես իմ արխիվից մի փաստաթուղթ կտամ նախաքննական մարմնին:

– Ասել եմ, որ ես և շատ-շատերը օգտակար կլինենք՝ այդ բացահայտումներին աջակից լինելով, դա կլինի փաստաթղթով, մեր ունեցած ինֆորմացիայով, գուցե նաև Վ. Սարգսյանի արխիվով, այն գրառումներով, որոնք վերաբերում էին Մեղրիին… Որոշ մարդիկ անհանգիստ են և սարսափում են Հոկտեմբերի 27-ի բացահայտումից: Կա մեկը, որ տևական ժամանակ փախած էր և գաղտնի գրառումներ էր ուղարկում, որ սպարապետը կարդար, նա չգիտի, որ այդ գրառումների մի մասը նաև հասանելի է եղել Վազգենի շրջապատին… Եվ հիմա նա խոսում է անթույլատրելի դիրքերից…

– Հակված եմ մտածելու, որ կա մի բան, որ միայն Դուք գիտեք:

– Ես 90-ականներից եղել եմ ուժային կառույցներում, և կան բաներ, որոնց մասին շատ տեղեկացված եմ, մի՛ մոռացեք, որ եղել եմ Վ. Սարգսյանի խորհրդականը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում