«Հարկային օրենսգիրքը հարյուրավոր էջերից բաղկացած փաստաթուղթ է, և այժմ ֆրակցիայի տնտեսագետ-փորձագետները ծանոթանում են դրան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծին, Մարուքյանն ասաց, որ իրենց առաջարկներին կառավարությունն առայժմ չի արձագանքել. «Իսկ եթե կառավարության կառուցվածքը այս տեսքով լինի, մենք դրան դեմ ենք քվեարկելու»:
Դիտարկմանը՝ ինչով է պայմանավորված երկրում տնտեսության անկումը, Էդմոն Մարուքյանն ասաց. «Վարչապետը այլ թվեր է հրապարակում, ըստ որոնց՝ տնտեսությունն աճում է, հարկային հավաքագրումներն աճում են, և ամեն ինչ աճում է: Լուրջ հակասություն կա. պետք է ստուգել և հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը: Ես հանձնարարել եմ, որ այդ ինֆորմացիան ստուգեն և մեզ զեկուցեն, թե վերջին հաշվով՝ ինչ է տեղի ունեցել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































