Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դեռ Ուկրաինա չի վերադառնա, քանի որ իշխանության ղեկավար է մնում նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Այս մասին նա ասել է «Մաքսի-TV»-ի հետ հարցազրույցում։
«Իմ տոմսը պատվիրված էր այն պարագայի համար, եթե Պորոշենկոն երկրորդ փուլ դուրս չգար։ Դա դեռ կարող է տեղի ունենալ»,-ասել է Սաակաշվիլին։
Նա հավելել է, որ եթե Յուլիա Տիմոշենկոն երկրորդ փուլում հայտնվի, ինքն, իհարկե, «ինքնաթիռ կնստի և կմեկնի»։
«Եթե Պորոշենկոն մնում է, նրա կարգադրությունները կկատարվեն։ Նրա կոշտ կարգադրությունն է՝ ինձ թույլ չտալ Ուկրաինա մուտք գործել»,-ասել է Սաակաշվիլին՝ նշելով, որ «ամեն դեպքում այդ երկիր կմեկնի»։









































