ԱՄՆ-ում սխալմամբ դատապարտված երկու տղամարդիկ բանտից դուրս են եկել 42 տարվա ազատազրկումից հետո, հաղորդում է CBS-ն:
Ինչպես նշվել է, 1976թ.-ին 34-ամյա Քլիֆորդ Ուիլյամսը և նրա 18-ամյա ազգական Հյուբերտ Մայերսը զմահ ազատազրկման են դատապարտվել Ֆլորիդայում:
Նրանք սպանության և սպանության փորձի գործով հիմնական կասկածյալներն էին:
Սակայն դատարանի վերաքննիչ մարմնի աշխատանքի արդյունքում մեղադրական դատավճիռները չեղարկվել են:
Հետաքննության համաձայն, հանցագործությունների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել 1994-ին մահացած մեկ այլ անձ:
2016-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշել է 24 մլն դոլար վճարել երկու տղամարդկանց, որոնք երկար տարիներ բանտում են անցկացրել սպանության մեղադրանքով:








































