Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Չպետք է տեղում դոփենք կամ հետ գնանք. վարչապետի մտահոգությունը տեղին է՝ պետք է նոր օրակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթում մի քանի անգամ հայտարարեց նոր որակի քաղաքական դիսկուրսի անհրաժեշտության մասին։

Թերևս այդ դիսկուրսի բացակայության պատճառով է, որ օրակարգ են մղվում երկրորդական և կենցաղային բնույթի հարցեր։ Ով պետք է գեներացնի այդ դիսկուրսը, ով պետք է նոր գաղափարներ բերի հանրային դիսկուրս, արդյոք իշխանությունն ունի նոր որակի դիսկուրսի ծավալման համար անհրաժեշտ հատկանիշներ: Սրանք հարցեր են, որի շուրջ քաղաքագետներն իրենց մտահոգություններն են հայտնում՝ մասամբ համաձայնելով վարչապետի հետ։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ վարչապետի մտահոգությունը տեղին է. «Հայաստանում ապագայի օրակարգի բացակայությունը ծնում է անցյալի օրակարգ։ Բնականաբար, եթե ուշադրություն եք դարձել՝ ներքաղաքական քննարկումները վերաբերում են անցյալին՝ նախկին քաղաքական գործչի գրած նամակին, Հոկտեմբերի 27-ին, 1998 թվականի նախագահական ընտրություններին… Մենք տեսնում ենք, որ ապագայի զարգացման քննարկում առհասարակ չկա, իշխանությունները ոչինչ չեն արել, որ ապագայի զարգացման ծրագիր լինի, ինքնըստինքյան մենք անընդհատ հինն ենք քննարկում»։

Բադալյանը հավելեց. «Այն ազգը, որ անընդհատ հետ է նայում՝ չի զարգանում, այդ երկիրը ապագա չունի և դա լուրջ հարց է։ Բնականաբար առաջ է գալիս հանրային նոր քննարկման, նոր դիսկուրս բերելու խնդիր, այդ վիճակը կտանի դեպի լճացում։ Նոր դիսկուրս ստեղծելու առաջամարտիկը կամ դրա նախաձեռնողը կարող է լինել հիմնականում իշխող քաղաքական ուժը, բայց դա չի նշանակում, որ մյուս ուժերը չեն մասնակցելու։ Իշխող քաղաքական ուժն ավելի մեծ հնարավորություն ունի դա իրականացնելու համար, եթե նա ապագայի օրակարգը ներկայացնի, տարբեր բնագավառներում փոփոխություններ իրականացնի, այդ թվում՝ Սահմանադրության մեջ, արտաքին քաղաքականության, գյուղատնտեսության զարգացման, դատաիրավական բարեփոխումների հետ կապված՝ դա դրական առաջընթաց կլինի։ Բոլոր այդ հայեցակարգերը կարող է իշխանությունը ներկայացնել։ Եթե դա լինի՝ կունենաք հանրային լավ քննարկման թեմա»։

Ըստ մեր զրուցակցի՝ ինչ-որ չափով նույնը կարող է անել նաև ընդդիմությունը. «Բայց իրենք էլ դա չեն անում, ստացվում է, որ մենք անընդհատ հետ ենք նայում, և կարևորություն ներկայացնող քաղաքական օրակարգեր չկան։ Բոլորը դա հասկանում են, բայց ոչ ոք չի ուզում տեղից առաջ շարժվել ու արդյունքում մենք ունենք այս իրավիճակը։ Սա ներքաղաքական կյանքում ամենամեծ խնդիրն է»։

Քաղաքական դիսկուրսի բացակայության պատճառով է, որ, ըստ Բադալյանի, հանրությունը քննարկում է այնպիսի անկարևոր հարցեր, ինչպիսին է վարչապետի ապառիկով լվացքի մեքենա գնելը կամ ԱԺ նախագահի տան հեռուստացույցի հարցը. «Որովհետև եթե չկա ապագայի օրակարգ, դա ծնում է անցյալի կամ կարևորություն չներկայացնող օրակարգ։ Հիմա քննարկվում են հարցեր, որոնք ընդհանրապես հետաքրքիր չեն… ասենք՝ քննարկվում է պատգամավորի ֆեյսբուքյան էջի գրառման ուղղումները, մեկն ասում է՝ 1998 թվականի ընտրություններն են կեղծվել, մյուսն էլ պատասխանում է, թե ոչ՝ 1996-ինը ու այդպես շարունակ։ Սրա պատճառն այն է, որ չկա ապագայի օրակարգ, իսկ դա լուրջ խնդիր է։ Պետությունը չի կարող զարգանալ, եթե չունի ապագայի օրակարգ։ Նման պետությունները կա՛մ տեղում են դոփում, կա՛մ ավելի շուտ հետ են գնում։ Իսկ մենք հիմա չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա, որովհետև աշխարհում և տարածաշրջանում բազմաթիվ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց վարչապետ Փաշինյանի այն խոսքերը, թե նա վարկանիշի հետ կապված խնդիր չունի, և եթե ընտրությունները լինեին վաղը՝ ավելի շատ ձայն կհավաքեր. «Այդուհանդերձ, վարչապետը շատ լավ պատկերացնում է, որ իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքերը բավական թուլացել են։ Ես կարծում եմ, որ նրա վարկանիշը դեռ բավականին բարձր է՝ 50-55 տոկոս, բայց հաշվի առնելով այն, որ հեղափոխությունից մեկ տարի է անցել, իսկ այն ժամանակ նա ուներ 90 տոկոս վարկանիշ, ապա իմ նշած տոկոսը այժմ մեծ նվազում է։ Վարչապետի այս առաջարկը պայմանավորված է նրանով, որ նա շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր օգտին չէ, իսկ սոցիալական ցանցերում նրա և նրա ղեկավարած կառավարության նկատմամբ քննադատությունը մեծանում է»։

Համբարյանը հավելեց. «Հիմա այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները, ի դեմս Փաշինյանի, հեգնում են հասարակությանը, ի՞նչ է նշանակում, որ նա ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ ապառիկի հետ կապված խնդիր ունի, լավ ո՞ւմ են խաբում։ Դստեր համար բավականին շքեղ 20-ամյակ նշելու համար ռեստորան են վարձում, մայրիկն ու հայրիկը ծնունդ կարող են անել, ապառիկ չե՞ն կարող փակել։ Այս ամենն արդեն ծիծաղելի չէ, սա ողբերգություն է և հասարակությանն ուղղված հեգնանք։ Կոչ եմ անում վերջ տալ էժանագին շոուներին և անցնել ակտիվ գործունեության։

Երկիրը ոտ է առել ու գնում բոլոր առումներով»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում