Այսօր Վանո Սիրադեղյանի վերաբերյալ գրքի շնորհանդեսն է Վասակ Դարբինյանի։ Ձեր կարծիքով՝ գիրքը, այս քննարկումները կարո՞ղ են հիմք հանդիսանալ դարձյալ օրակարգ բերելու Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցը, կամ արդյո՞ք դեռևս իրավական առումով խոչընդոտներ կան Սիրադեղյանի համար «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց․ «Սիրադեղյանի հարցը օրակարգ բերելու խնդիր չկա,որովհետև դա միշտ էլ մեր հասարակության օրակարգում եղել է։ Հիմա իրավիճակ է փոխվել Հայաստանում և կարծում եմ, որ մշտապես եղած օրակարգը կարող է ի կատար ածվել։ Այսինքն՝ Սիրադեղյանի վերադարձի հարցը չի թարմացվում գրքով, մեկ անգամ ևս չի խոսվում դրա մասին, դա մշտապես է եղել։ Ես կարծում եմ՝ բոլոր հնարավոր ճանապարհները՝ և՛ իրավական, և՛ ոչ իրավական առումով բոլոր ճանապարհներն էլ կան նրա վերադարձի։ Մնում է, որ վերադարձը ի կատար ածվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։












































