Saturday, 06 06 2026
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Իշխանության «որոգայթը»

Ամեն մի հայ մարդ գիտի՝ ինչ է իշխանությունը: Իշխանությունը այն է, որ չի ցանկանում, որ դուք բիզնես ունենաք, կամ այն, որ չի ցանկանում ձեր հոդվածը տպագրված տեսնել և այլն: Ուղղակի ասենք՝ իշխանությունը այն է, որ չի ցանկանում, որ դուք իրագործեք ձեր իրավունքը:

Իշխանության տարրական արտահայտությունը ընտանիքն է: Ընտանիքում ծնողները իշխանություն ունեն երեխաների, իսկ տղամարդիկ՝ կանանց նկատմամբ: Ընտանիքում իրավունքը տեղ չունի. եթե ամուսինները սկսել են խոսել իրավունքներից, ապա համարյա վստահորեն կարելի է եզրակացնել, որ նրանք պատրաստվում են ապահարզան ստանալ: «Որոգայթ» սերիալում հերոսներից մեկը «հավեսի» համար գնդակահարում է պատահական անցորդին՝ մի բարեսիրտ ծերուկի: Ընկերները սփոփում են՝ ոչինչ, ում հետ չի պատահում, կարևորն այն է, որ դու լավ տղա ես: Այս օրինակում երևում է, թե ինչպես սպանելու իշխանությունը և, համապատասխանաբար, անցորդի իրավազրկությունը կապված են ընտանեկան արժեքներից մեկի՝ ընկերական զգացումի հետ: Եթե անցորդն էլ «լավ գողական» ընտանիքից լիներ, արարքը անպատիժ չէր մնա:

Երբեմն միամիտ հարց են տալիս, թե ինչո՞ւ են նկարահանվում հայկական քրեական սերիալները: Այդ սերալների բովանդակությունը պարզ է. ընտանիքի անդամներից մեկի կյանքը վտանգվում է. փրկել կարող է գողական «պապան» կամ քրեական ընկերը: Քրեական աշխարհը հիմնված է ընտանեկան արժեքների վրա. հիշենք իտալական մաֆիան՝ «Կոզա նոստրան»: Առաջին բառը թարգմանվում է որպես «մեր ընտանիքը», երկրորդը՝ «ընդհանուր գործ»: Իսկ ինչպե՞ս դրական երանգ տալ հերոսներին. հնարվում են «սխալ» գողականներ՝ «օտմորոզոկներ», որոնց դեմ պայքար են մղում «ճշտով» գողականները: «Միգրանտներ» սերիալում շեշտադրումը դրված է հենց այս պահի վրա: Այսպես արժևորվում են քրեական աշխարհը և ընտանեկան-կլանային արժեքները:

Մեկ ուրիշ օրինակ: Տարիներ առաջ մեր իշխանությունները կարևորում էին «համերաշխության» գաղափարը: Շարժման ղեկավարը, փորձելով բացատրել այս գաղափարի իմաստը, այսպիսի օրինակ է բերում: Երբ մեկնումեկը նոր բիզնես է բերում, մյուսները հետևելով նրա օրինակին՝ նույնն են անում: Այսինքն՝ «համերաշխությունը» իշխանական կատարմամբ «կլանային մտածողությունն» է:

Եթե մարդը չափահաս դառնալուց հետո էլ փորձում է ապրել ինչպես մանկության տարիներին, ապա նա կփնտրի «լավ» իշխանություն: Այդպիսի մարդը թույլ էակ է. նրան հարկավոր է մեկը, ով նրան կպաշտպանի և կհովանավորի: Մարդկային տեսակի, որը թույլ է ինքնին, առավել թույլ տարատեսակն է կինը, որը, հետևաբար, առավել կարիք ունի պաշտպանության և հովանավորության: Սրանից հետևում է երկու անպարկեշտ հետևություն: Առաջին՝ մենք իշխանության համար մանկամիտ արարածներ ենք, որոնք կարիք ունեն դաստիարակության, հսկողության և հայրական խնամակալության: Երկրորդ՝ իշխանությունը տղամարդ է, իսկ մենք՝ ժողովուրդը, նրանց կանայք, որոնց կարելի է բռնաբարել, բայց դրա փոխարեն նրանք խոստանում են «տուն փող բերել»: Գոռ Վարդանյանի մի հեռուստաֆիլմում նկարագրվում է այնպիսի իրադրություն, երբ բռնաբարել են, կողոպտել և ստորացրել: Շատերը դա համարեցին մեր հասարակության համարժեք նկարագրություն: Դա ճիշտ է, բայց՝ վերապահումներով:

Կատարենք համարյա ակնհայտ գործառություն. պետությունը սկսում է թուլանալ, երբ այն թերանում է իր գործառույթներում: Պետության մասին, մասնավորապես, կարելի է խոսել, եթե կարգի պահպանության մարմինները տարանջատված են հասարակության մյուս ոլորտներից: Հայկական սերիալներում տեսնում ենք կարգի պահպանման երկու մարմին՝ օլիգարխների անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ընդ որում՝ առաջինը գերակա է: Այդպես են մտածում այդ ֆիլմերը ստեղծողները և, որը ավելի կարևոր է, նրանց պատվիրատուները, որոնք նույն օլիգարխներն են: Այսինքն՝ այդ կինոնկարները արտահայտում են օբյեկտիվ իրականություն. դա ընդդիմադիր գործչի պոպուլիստական հայտարարություն չէ:

Պետական գործառույթները կարգի ապահովման ոլորտում նվազագույնն են՝ վարորդներին և անցորդներին տուգանել, հսկել ցույցերը և այլն: Մյուս բոլոր՝ ամենակարևոր ոլորտները սեփականված են մի քանի ընտանիքների կողմից: Մյուս կարևոր խնդիրը պետության համար իշխանության սահմանափակումն է: Երբ հասարակությունը սկսեց դժգոհել Բիլ Գեյթսից՝ նրա հսկայական հարստության մեջ տեսնելով վտանգ, որ այն կարող է դառնալ զորեղ իշխանություն, ամերիկյան կառավարությունը դեկրետային կարգով իրեն վերցրեց նրա կարողության կեսը:

Հայաստանը կապիտալիստական պետություն է, և հենց պետությունը պետք է որոշի կապիտալիստական տնտեսության կանոնները: Ադամ Սմիթի մոտ «անտեսանելի ձեռքը» ոչ թե ազատ շուկան է, ինչպես կարծում են շատ լիբերալներ Հայաստանում, այլ կառավարությունը: Ադամ Սմիթը այն անտեսանելի է անվանում, որովհետև գործում է նրբանկատ, շրջանցելով բյուրոկրատիան: Երբ նա գործում է բյուրոկրատիայի միջոցով, այդ ձեռքը «տեսանելի» է դառնում: Ադամ Սմիթը տարբերակում էր երկու կապիտալիզմ՝ երբ բանվորներն են մրցում, և երբ կապիտալիստներն են մրցում: Կարևոր է, որ նա գերադասում էր ոչ թե մրցակցությունը բանվորների միջև, երբ աշխատավարձը իջնում է մինչև նվազագույն հնարավորը, այլ կապիտալիստների միջև մրցակցությունը, երբ շահույթի նորման իջնում է մինչև նվազագույնը, որն էլ հանդիսանում է նրանց ռիսկի իսկական վարձատրությունը: Հայաստանում մեծ է բացահայտ և անբացահայտ գործազրկությունը, և դա է պատճառներից մեկը, որ իրար մեջ մրցում են աշխատավորները, այլ ոչ թե կապիտալիստները: Սերիալներում քարոզվում է մարդկային կյանքի անարժեքության գաղափարը. ավելի վեր են կոլեկտիվ՝ ընտանեկան և ազգային արժեքները: Մարդկային կյանքի արժևորումը սկսում է աշխատանքի արժևորումից, իսկ մեզ մոտ աշխատանքը ստորադասված է կապիտալին:

Իրադրության հիմնական մեղավորը կառավարությունն է՝ իր վարած քաղաքականությամբ: Ութ տարի առաջ Ռ.Քոչարյանը հայտարարեց, որ վարելու է աշխատանքային տեղեր բացելու քաղաքականություն: Արդյունքում հայտնվեցին բազմաթիվ աշխատանքային տեղեր ցածր վարձատրությամբ, և ընդհակառակը՝ փակվեցին բազմաթիվ բարձր վարձատրվող աշխատատեղեր: Աշխատանքի գինը իջավ, իսկ կապիտալիստները շահագործման մեծացումից ստացան գերշահույթներ: Նկատեմ, որ աշխատանքի ցածր գնի պատճառներից մեկը ազգայնականությունն է: Ռուսաստանում հայ աշխատավորը ավելի քիչ է ստանում, քան ռուս բանվորը, քանզի նա միգրանտ է, այլազգի: Նա կարող է բարձր աշխատավարձ ստանալ, եթե միայն սև աշխատանք է կատարում, օրինակ՝ ասֆալտ է փռում: Հայ աշխատավորի կարգավիճակը ցածր պետք է լինի, քանզի նա հայ է: Դա ևս լրացուցիչ գործոն է, որը Հայաստանում էլ է իջեցնում աշխատանքի արժեքը կապիտալի համեմատ:

Ի՞նչ ունենք արդյունքում. ցածր արդյունավետությամբ տնտեսություն: Եթե մտովի հայացք գցեք աշխարհի քարտեզի վրա, ապա կտեսնեք, որ այն երկրները, որոնք ցածր արդյունավետությամբ տնտեսություն ունեն, որպես հետևանք առկա է նաև սոցիալական մեծ բևեռացում: Արտադրողական ուժերը հետընթաց են ապրում, հետընթաց է ապրում հասարակությունը, քայքայվում են պետականության հիմքերը:

Այսօր հայ մեծահարուստները աջակցում են ազգայնականներին՝ հասկանալով, սակայն, որ հենց իրենք են հիմնական ապազգային ուժը: Իսկ ապազգային են, որովհետև դեմ են հասարակության քաղաքական և տնտեսական զարգացմանը, որը կսահմանափակեր նրանց իշխանությունը: Պահպանողականները համակրելի են, որովհետև հասարակության արմատական խնդիրները նրանց չեն հուզում, այլ հիմնականում կրոնի, լեզվի կամ ընտանիքի հարցերը, որոնց միջոցով փորձում են սահմանափակել անհատական ազատությունները: Ազգայնականներին աջակցելու միակ իմաստը օլիգարխների համար մշակութային հետամնացությունը արմատավորելն է, մշակութային արտադրության արտադրողականության իջեցումը: Արդյունքում իջնում է գիտնականի և արվեստագետի ստեղծած արդյունքի արժեքը: Նրանք, ովքեր ստեղծում են համաշխարհային շուկայում մրցունակ մշակութային գործ կամ մեկնում են երկրից, կամ ապրում են արտասահմանյան գրանտների հաշվին: Ոչ ոք դրսից հայ ֆիզիկոսին դրամաշնորհ չի տա, եթե նրա ստեղծածը գիտական արժեք չունի: Գրականությունը կամ գեղանկարչությունը, որոնք այդպիսի հնարավորություն չունեն, բացարձակ հետընթաց են ապրում: Հայ աշխատավոր մտավորականի կարգավիճակը ցածր պետք է լինի, քանզի նա հայ է: Իսկ եթե հայ մտավորականը բարձր կարգավիճակ ունի, ուրեմն հակազգային է, արևմուտքի գործակալ: Մեր իշխանամետ մամուլում քիչ չեն համաշխարհային համբավ ունեցող գիտնականների անվանարկումը և դրա կողքին գավառական ցնդաբանությունների անզուսպ փառաբանումը: Այսպես՝ հայ օլիգարխիան, դաշինք կնքելով հետադիմական քաղաքական ուժերի՝ պահպանողական ազգայնականության հետ, արգելակում է մշակութային զարգացումը, մասնավորապես մշակութային նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան: Այդպես են նրանք վարվում նաև տնտեսության մյուս ոլորտների հետ: Օլիգարխների գերշահույթների գաղտնիքը պետք է փնտրել այստեղ՝ հասարակական և տեխնոլոգիական հետամնացության մեջ: Որքան մենք հիմար և սահմանափակ լինենք, այնքան նրանք լավ կապրեն, այնքան ավելի շատ փող կունենան:

Կապիտալիզմը շատ ճկուն երևույթ է: Նախապես այն հիմնվում էր ստրկատիրության վրա, և թվում էր՝ ստրկատիրության անկումով այն կկործանվի: Ստրկատիրությունը վերացավ, և կապիտալիզմը էլ ավելի զարգացավ՝ ընդունելով գաղութատիրության և իմպերիալիզմի ձևը: Վ.Լենինը կարծում էր, որ իմպերիալիզմի կործանումով կապիտալիզմը ևս կկործանվի: Երկրորդ համաշխարհայինից հետո իմպերիալիզմը և գաղութատիրությունը վերացան, և կապիտալիզմը ավելի փթթեց: Նմանապես այսօր ամերիկյան լիբերալ-դեմոկրատական կապիտալիզմին գալիս է փոխարինելու չինական «սոցիալիստական կապիտալիզմը»:

Հայ օլիգարխների մեծամասնությունը կարծում է, որ ինքը կարևոր և անհրաժեշտ դեր է կատարում հասարակությունում: Անշուշտ դա ճշմարտություն է. ինչպես որ ժամանակին կարծում էին, որ ստրկատիրությունը կապիտալիզմի համար անհրաժեշտ գործոն է, այնպես էլ այս համակարգը թվում է անփոխարինելի: Վերացնելով այս համակարգը, ինչպես Լինքոլնի նման համարձակ քաղաքական գործիչները վերացրեցին ստրկատիրությունը, կունենանք իսկապես բարգավաճող երկիր: Լինքոլնի նախաձեռնությունը հղի էր քաղաքացիական պատերազմով. ավազակապետության վերացումը համանման վտանգներ ունի, ինչի վկայությունն են մարտիմեկյան դեպքերը: Բայց հենց վերջինն է հույս ներշնչում, որ փոփոխությունները կլինեն արմատական և կամավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում