ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ցուցմունք է տվել «ռուսական գործով» զբաղվող սենատի կոմիտեին, հաղորդում է CNN-ը
։
Նշվում է, որ դա փակ դռների հետևում է տեղի ունեցել։
Հեռուստաալիքը նշում է, որ CNN-ի լրագրողները նրան նկատել են շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ Քուշների՝ ցուցմունք տալու փաստը հաստատել է կոմիտեի սենատորներից մեկը։







































