Sunday, 07 06 2026
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Փաշինյանը չպետք է հետ կանգնի. չնայած վստահության որոշակի մթնոլորտին՝ Վիեննայում կլինեն բանակցություններ բանակցությունների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին Վիեննայում Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ խորհրդարանում խոսել է այդ հանդիպման օրակարգի մասին։ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվելու Արցախը բանակցային գործընթացին վերադարձնելու շուրջ։ Անդրադառնալով բանակցությունների փաստացի առարկա Մադրիդյան սկզբունքներին, Փաշինյանը նշել է. «Ով առաջարկել է այդ սկզբունքները, թող մեկնաբանի դրանք»։

https://yerevan.today/media/k2/items/cache/23979_stanislav_tarasov_M.jpg

Ռուսաստանցի քաղաքագետ, Ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրող փորձագետ Ստանիսլավ Տարասովը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով սպասվող հանդիպումը, նշեց` այն մի շարք առանձնահատկություններ ունի. «Սովորաբար նմանատիպ հանդիպումները շատ լրջորեն և մանրակրկիտ պատրաստվում են։ Մենք ենթադրում էինք, որ նախ տեղի կունենա ԱԳ նախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը, նրանք որոշակի օրակարգ կմշակեն և Մինսկի խմբի համանախագահների միջոցով ինչ-որ բան կդնեն սեղանին, որի շուրջ և կխոսեն Փաշինյանն ու Ալիևը։ Տեսականորեն այդ հանդիպումը տեղի է ունենալու Մինսկի խմբի հովանու ներքո, բայց նախապատրաստական որևէ աշխատանք չի տարվել, հստակ օրակարգ չի մշակվել, ինչը ենթադրում է, որ լինելու են բանակցություններ բանակցությունների մասին»։

Տարասովը հավելեց. «Այնպիսի տպավորություն է, որ Ալիև-Փաշինյան տանդեմը ինքնուրույն բովանդակություն է ստանում կամ գոնե դառնում է Մինսկի խմբին զուգահեռ ֆորմատ։ Ինչո՞ւ, որովհետև իրենց հանդիպման օրակարգը հնչեցված չէ, բայց եթե նայենք նախկին փորձին՝ Դուշանբեի հանդիպմանը, երբ իրենք լուծեցին սահմանին լարվածության հարցը, ապա բացառված չէ, որ հիմա էլ իրենք տակտիկական հարցեր կքննարկեն, հետո դրանք կիջեցնեն արտգործնախարարների մակարդակին հետագա աշխատանքներն իրականացնելու համար։ Հաջորդ կարևոր փաստն այն է, որ Երևանը սա պաշտոնական բանակցություն չի համարում և ըստ էության նշում է, որ սրանք կոնսուլտացիաներ են։ Կոմպրոմիսային որոշումների նախադրյալներ, այնուամենայնիվ, չկան, պաշտոնապես կողմերն անզիջում են, բայց կողմերը գնում են կոնտակտի, ինչն անձամբ ինձ համար առեղծվածային է»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակը տալիս է այնպիսի ենթադրությունների տեղիք, որ կան փակ պայմանավորվածություններ. «Ինչի մասին երկու կողմերը չեն բարձրաձայնում, բայց ժամանակի ընթացքում ամեն բան ջրի երես դուրս կգա, կարծում եմ՝ հենց Վիեննայի հանդիպումից հետո էլ շատ բաներ կպարզվեն»։

Ինչ վերաբերում է Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու Փաշինյանի պնդմանն ու Մինսկի խմբի և Ադրբեջանի կողմից այդ պնդումների փաստացի մերժմանը, Ստանիսլավ Տարասովը նշեց. «Իմ անձնական կարծիքով այդ հարցը կքննարկվի Փաշինյան-Ալիև երկխոսության ժամանակ։ Հարցն այն է, որ կան հակամարտության կանոններ։ Եթե իսկապես ցանկություն կա բանակցությունները չերկարաձգել, չխաղալ բանակցություններ, այլ գալ ռեալ արդյունքների՝ առանց Ստեփանակերտի դա անհնար կլինի։ Եթե նույնիսկ վերցնենք Մադրիդյան սկզբունքները, ինչի մասին հիշատակում է Մինսկի խումբն իր վերջին հայտարարության մեջ, ապա նույնիսկ այնտեղ կա ձևակերպում Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակի մասին, չնայած որ խոսվում է ինչ-որ շրջանների հանձման մասին։ Երկրորդ կարևոր հանգամանքը՝ ի՞նչ է նշանակում ձևաչափի փոփոխություն։ Ղարաբաղը ժամանակին մասնակցում էր բանակցություններին, բայց հետո հենց երևանյան կողմը ինչ-որ պատճառներով դուրս մղեց Ղարաբաղը բանակցությունների սեղանից։ Ուզում եմ հստակեցնենք՝ սա լինելու է ոչ թե ձևաչափի փոփոխություն, այլ ձևաչափի վերականգնում։

Կա մեկ այլ քննարկում Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության շուրջ։ Ժամանակին Ադրբեջանն ասում էր, որ դրա մեջ պետք է մտնի նաև Գերմանիան, Թուրքիան, բայց դա ռեալ չէ»։

Տարասովը հիշեցրեց նախօրեին Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ պետք է հստակություն մտցվի առաջարկությունների շուրջ, որպեսզի տարընթերցումներ չառաջանան. «Սա խոսում է այն մասին, որ չկա միասնական պատկերացում։ Ի՞նչ է նշանակում միասնական պատկերացում։

Եթե մենք ձեզ հետ նայում ենք պատուհանին՝ տեսնում ենք պատուհան, բայց եթե մենք նայում ենք միևնույն բանին ու ինձ թվում է դա պատուհան է, իսկ ձեզ թվում է, որ դա դուռ է՝ նշանակում է իրար չենք հասկանում։ Այսինքն՝ միասնական պատկերացումը բարդացնում է ողջ բանակցային գործընթացը»։

Եզրափակելով իր միտքը, մեր զրուցակիցն ասաց. «Ինքնին փաստը, որ չնայած ընթանում է տեղեկատվական պատերազմ, պայմանները բավականին բարդ են, իսկ կողմերն այդուհանդերձ գնում են երկխոսության՝ դրական է։ Սա նշանակում է, որ կողմերի մոտ հայտնվել է վստահության որոշակի մթնոլորտ, միմյանց հետ շփվելու ցանկություն։ Այսինքն՝ եթե նման ցանկություն չլիներ, կողմերից մեկը կմերժեր հանդիպումը։ Սա նշանակում է, որ որոշակի հեռանկարներ են բացվում։ Թե ինչպիսի հեռանկարներ, ես այս պահին կդժվարանամ նշել, ժամանակը ցույց կտա»։

https://www.1in.am/assets/uploads/2019/03/00-493.jpg

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ևս հանդիպման փաստը դրական է գնահատում։ «Ինչպես և վարչապետը հայտարարել է՝ այդ հանդիպման ընթացքում լինելու են միայն Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները. Այսինքն՝ պաշտոնական Երևանը չի շեղվում իր ուղուց և առաջ է տանում այն թեզը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանն ընդգծեց. «Կարծում եմ, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսելու է ամեն ինչից, բացի բուն Արցախին վերաբերող տարածքային խնդիրներից, կարգավիճակից և այդպիսի այլ հարցերից, որոնք տարիների ընթացքում քննարկել են ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանը պետք է խուսափի դրանց մասին խոսելուց, և եթե Ալիևը նման հարց բարձրացնի, նա պետք է ասի, որ դա վերաբերում է Արցախին, իսկ Արցախն ինձ մանդատ չի տվել, որ ես խոսեմ իր անունից»։

Ըստ Ղևոնդյանի՝ Հայաստանի այս մոտեցումը բացասական կընկալվի թե՛ Ադրբեջանի, թե՛ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Որովհետև Մինսկի խմբի համանախագահները ներկայացնում են երկրներ, որոնք բավականին շատ ջանքեր են գործադրել, բանակցությունների որոշակի ֆորմատ են ձևավորել, իսկ այդ ֆորմատը հիմա Հայաստանը փորձում է փոփոխության ենթարկել, ինչն իրենց համար լրացուցիչ աշխատելու անհրաժեշտություն է առաջացնում։ Բայց Հայաստանի շահը դա է ենթադրում, և ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն իր ընտրած մոտեցումից հետ չի կանգնի»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե արդյոք դա բանակցությունները չի տանում փակուղի, և չի ստացվում արդյոք, որ ռեալ առաջընթաց ապահովել չի լինի առաջիկայում կայանալիք հանդիպումների ժամանակ ևս, Ղևոնդյանը պատասխանեց. «Մենք գնում ենք բանակցության, որպեսզի մեր շահերն առաջ տանենք։ Եթե իրավիճակը դառնում է փակուղային, ապա դրա համար պետք է անհանգստանա Ադրբեջանը։ Ըստ էության, ստատուս-քվոն ձեռնտու է մեզ և ոչ թե իրենց։ Հայաստանի դիրքերի կոշտացումը բխում է Հայաստանի ներկա իշխանությունների կարգավիճակից, և Հայաստանի շահը դա է պահանջում։ Իսկ եթե սա կբերի պատերազմական գործողություններին, ասեմ, որ վերջին հայտարարությունները ՀՀ ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանն այլևս չի պնդում «խաղաղություն ամեն գնով» թեզը և պատրաստ է որոշակի հանգամանքների դեպքում, եթե Հայաստանի շահերը ոտնահարվեն, պատերազմը թե՛ ընդունելուն և թե՛ սկսելուն»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում