Արատավոր բարքերը պետք է ի սպառ վերացվեն զորամասերից։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով օրերս Մեղրիի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկում գրանցված միջադեպին։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ նման երեւույթները ժամանակի ընթացքում կբացառվեն զորամասերում։








































