Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Ինչպե՞ս ենք խրախուսում վաղվա լավագույն կադրերին. բուհերում ուսման բարձր առաջադիմությունը գնահատվում է ընդամենը 5-6 հազար դրամ»,- վարչապետին դիմելով ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ առաջին քայլն արվել է քաղաքական հայտարարության տեսքով. «ՀՀ բուհերից բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող չպետք է դուրս մնա ուսման վարձի պատճառով»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































