Արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, շարունակում են Կուբա իրենց պատմական այցը՝ Կարիբյան կղզիներ իրենց շրջագայության շրջանակում։
Թագավորական ընտանիքի անդամները շրջել են Հավանայի փողոցներով Ջեյմս Բոնդին արժանի շքեղությամբ։ Արքայազնը վարձակալել է 1953-ի արտադրության MG TD սև բրիտանական ռետրո ավտոմեքենա և անձամբ է վարել այն։ Մինչև 1959-ը՝ Կուբաում Ֆիդել Կաստրոյի իշխանության գալը, ավտոմեքենան պատկանել է այնտեղի Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Այժմ այն պատկանում է տեղի ռեստորաններից մեկի սեփականատիրոջը։ Ավտոմեքենաների մեծ գիտակ Չարլզը հիացել է այդ մոդելով՝ այն «ամենագեղեցիկը» անվանելով։

Չարլզը և Կամիլան այցելել են վինտաժային ավտոմեքենաների ցուցահանդես, Կուբայի պարային համույթների ներկայացմանը, ինչպես նաև զբոսնել զբոսայգում, որտեղ կանգնեցված է Ջոն Լենոնի արձանը։

Իսկ երբ տապից պատսպարվելով՝ արքայազնը գեղեցկության սրահում է հայտնվել, վարսահարդարն առաջարկել է կտրել նրա մազերը։ Չարզլը հրաժարվել է՝ ասելով, որ զովանալու համար է այնտեղ մտել։
King of the Road…..#RoyalVisitCuba pic.twitter.com/ORhc8VgQim
— Rebecca English (@RE_DailyMail) March 26, 2019






































