Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը վարչապետից հետաքրքրվեց, թե Ամուլսարի շահագործման հետ կապված ինչպիսի՞ վիճակ է ներկայում, կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի. «Կառավարությունն ունի՞ հստակ ռազմավարություն՝ աջակցություն ցուցաբերելու հանք շահագործողներին՝ նկատի ունենալով բնապահպանական բոլոր խնդիրները»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Մամուլում այսպիսի ընկալում կա՝ վայ, «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան՝ վերջ, կորանք ազգովին: Է, դիմում է՝ թող դիմի»:
Վարչապետի խոսքով՝ եթե եզրակացությունը լինի բացասական, այսինքն՝ լինեն բնապահպանական խնդիրներ, ուրեմն «Լիդիանի» ծրագիրը կփակվի. «Ես չունեմ որևէ հենք, որի վրա որոշում կայացնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































