Դատարանում լիազորությունները կասեցված սենատոր Ռաուֆ Արաշուկովը հայտարարել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը պատվիրված է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, գործը պատվիրվել է 65 միլիոն ռուբլով:
Արաշուկովը հայտարարել է, որ գիտի թե «ովքեր են պատվիրատուները և ովքեր են վճարել վարձու մարդասպաններին» վկայություն տալու դիմաց:
«Ես գիտեմ, որ մեկին 30 միլիոն ռուբլի են տվել, մյուսին՝ 35 միլիոն: Ես նույնիսկ գիտեմ, թե ով է տվել, ինչպես է պայմանավորվել, ես բոլոր փաստերն ունեմ»,- ասել է նա:
Նա նշել է, որ ապացույցներ ունի, թե ով է իր և իր ընտանիքի դեմ «դավադրություն» կազմակերպել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բասմանիի դատարանը Արաշուկովի ձերբակալման ժամկետը երկարացրել է երեք ամսով:







































