Friday, 26 04 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում

Տիկնիկային թատրոնը փառատոնների է պատրաստվում

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի համար այս տարին հարուստ է իրադարձություններով: Փառատոններ են սպասվում Լեհաստանում և Ռուսաստանում, իսկ օրեր առաջ Ուկրաինայի Մոգիլյով քաղաքում տեղի ունեցած «Մարտ-կոնտակտ» միջազգային 14-րդ փառատոնում թատրոնն արժանացել է մեծ ընդունելության: Այս մասին նշեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսում:

«Երկու շաբաթից մեկնելու ենք Լեհաստան, որտեղ կներկայացնենք Սամսոն Մովսիսյանի բեմադրությունը՝ Գոգոլի «Վհուկ»-ը, հունիսին Մոսկվայում ունենք Չեխովյան փառատոնի մասնակցություն, այնտեղ էլ ներկայացնելու ենք Տաթև Մելքոնյանի «Я здесь» ներկայացումը, իսկ այդ փառատոնն աշխարհի երեք լավագույններից մեկն է»,- անդրադառնալով երիտասարդ բեմադրողներին ազատ ստեղծագործելու հնարավորություն տալուն՝ ասաց Ռուբեն Բաբայանը:

Խոսելով Մոգիլյովում օրերս կայացած «Մարտ-կոնտակտ» միջազգային փառատոնի մասին՝ Բաբայանը նշեց, որ փառատոնին ներկայացել են Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ: «Ներկայացման հիմքում ընկած է Արցախի ազատամարտը, որը լինելով այդքան ազգային՝ իր բնույթով հասկանալի է բոլոր ժողովուրդների համար, քանի որ իր մեջ կրում է համամարդկային արժեքներ: Այն մոտ 20 օր առաջ ցուցադրվեց նաև Սանկտ Պետերբուրգում ՝ «Մոնոկլ» միջազգային փառատոնում և արժանացավ առաջին մրցանակի»,- նշեց Ռուբեն Բաբայանը՝ ավելացնելով, որ վերջին 2 տարվա ընթացքում, ինչ բեմադրվել է այդ ներկայացումը, մասնակցել է մոտ 9 միջազգային փառատոնի:

2017 թվականին ներկայացումն առաջարկվել էր պետական մրցանակի և ստացել այն: Հիշելով Հովհաննես Թումանյանի՝ «Երևանից- Երևան ամենակարճ ճանապարհն անցնում է Մոսկվայով» խոսքերը՝ Բաբայանը նկատեց. «Մենք սովոր չենք ինքներս գնահատել այն մեծ արժեքները, որ մենք ունենք, մինչև դրանք չեն արժևորվում ուրիշ տեղերում: Սա շատ ցավալի է»:

«Բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ մենք չենք զգում ժամանակը, մենք ուշանում ենք կյանքից»,- անդրադառնալով թատրոնում առկա խնդիրներին՝ մասնավորապես թատրոնի բյուջեի գանձապետարան տեղափոխվելուն՝ ասաց Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ մոտ 30 տարի թատերական աշխարհում տեղի չեն ունենում բարեփոխումներ. «Այն օրենսդրական դաշտը, որում հիմա հայտնվել է թատրոնը, պարզապես կապում է մեր ձեռքերը: Սա գալիս է նրանից, որ մեր երկրում մշակույթի նախարարությունը վաղուց դարձել է ֆինանսների նախարարության ստորաբաժանումը:

Թատրոնն ինքնուրույն իրավունք չունի նույնիսկ ֆեյսբուքյան գովազդ դնել, շատ ծիծաղելի պատճառաբանմամբ, որովհետև «Ֆեյսբուք»-ը համապատասխան փաստաթուղթ չի տալիս, որ ձեր գովազդը տեղադրել է իր էջում, թատրոնը չի կարող ինքնուրույն որևէ տեխնիկա ձեռք բերել, պետք է ընտրի միջնորդ, որը դա կանի և 20-25% ավելի վճարի դրա համար: Ո՞րն է սրա տնտեսվարությունը: Ես արդեն ունեցել եմ մի քանի հանդիպում և կարծում եմ շատ շուտով տեղի կունենան լայն հանրային քննարկումներ Ազգային ժողովում այդ հարցի շուրջ»,- ասաց Բաբայանը:

«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Հայաստանում թատրոնի միջազգային տոնը ամեն տարի նշվում է մարտի 27-ին նեղ մասնագիտական շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում