Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ աշխարհում աղքատության և սովի հիմնական պատճառը մարդկանց եսամոլությունն է, որի վրա կառուցվում է ժամանակաից ֆինանսական համակարգը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բենեդիկտոս 16-րդը կոչ է արել ուժեղ հսկողություն սահմանել պարենային շուկաներում: «Աղքատությունը, գործազրկությունը և սովը հաճախ եսասիրական վերաբերմունքի հետևանք են, որը բխում է սրտից և արտացոլվում է սոցիալական և տնտեսական փոփոխություններում»,- ասել է Հռոմի պապը:
«Ինչպե՞ս կարելի է անտեսել այն փաստը, որը մթերքը դարձել է սպեկուլյացիայի թիրախ կամ այն կապել են ֆինանսական շուկայում իրականացվող գործունեության հետ, որտեղ չկան բարոյական սկզբունքներ, իսկ միակ նպատակը համարվում է օգուտը»,- ասել է նա: