Thursday, 11 06 2026
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի

Հերթական կամ արտահերթ ընտրություններին ընդառաջ

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական, ավելի շուտ ներիշխանական դաշտում, ավելի ու ավելի է նմանվում խորհրդարանի ընտրության նախապատրաստական գործընթացի:

Թվում է, թե հերթական ընտրությանը դեռ կա մեկ տարի, ու վաղ է որևէ էական կամ առարկայական պլան կազմել այդ ընտրության հետ կապված: Բայց խնդիրն այն է, որ 2012 թվականի ընտրությունը կամ առավել ևս դրանից դրանից շուտ՝ արտահերթ ընտրությունները սովորական կամ հերթական ընտրություն չէ, որի ընթացքում իշխանությունը սովորականի նման փորձելու է վերարտադրվել: Առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրությունը, իշխանության համար, լինելու է կայացման ընտրություն, ավելի շուտ կայացման քննություն: Բանն այն է, որ դա լինելու է Սերժ Սարգսյանի իշխանության առաջին համապետական ընտրությունը: 2007 և 2008թթ. ընտրությունը՝ իր հետագա ներիշխանական զարգացումներով, ակնհայտորեն անցումային փուլ է ձևավորել իշխանության բուրգում: Բուրգն այժմ այդ փուլում է, Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը դեռևս շարունակվում է փոխանցվել Սերժ Սարգսյանին: Ընդ որում՝ ակնհայտ է, որ Քոչարյանն իր ունեցած բոլոր հնարավորություններով փորձում է ձեռքից բաց չթողնել այդ «էստաֆետային փայտիկը»: Դրա համար նա օգտագործում է Ս.Սարգսյանի մեծ ու փոքր բոլոր վրիպումները՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքական դաշտում: Հետևաբար, եթե մինչև առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրությունը Ս.Սարգսյանին չհաջողվի «փայտիկն» ամբողջությամբ խլել Ռ.Քոչարյանի ձեռքից, ապա խորհրդարանի ընտրությունը Ս.Սարգսյանի համար կվերածվի տապալված քննության:

ՀՀ իշխանական համակարգի տրամաբանությունը հուշում է, որ այդ ընտրությանը Ս.Սարգսյանն ինքը պետք է որոշի սցենարն ու բաժանի քվոտաները: Մինչ այժմ քվոտաները որոշել է կամ Ռ.Քոչարյանը, կամ Ս.Սարգսյան-Ռ.Քոչարյան տանդեմը:

Այժմ, նույն տանդեմի պահպանման պարագայում՝ որոշումների կայացման հարցում Ս.Սարգսյանն ակնհայտորեն հայտնվում է թեկուզ հոգեբանորեն տանուլ տված վիճակում, այն առումով, որ լինելով ֆորմալ նախագահ, նա այդպես էլ չկարողացավ դուրս գալ նախկին նախագահի ստվերից: Իսկ դա համակարգի համար բավական զգայուն նշան է և կարող է Ս.Սարգսյանի համար լինել ըստ էության ճակատագրական նշան: Նա էլի կարող է ընտրության սցենարը միանձնյա չորոշել, սակայն ինքը պետք է որոշի, թե ում հետ է նոր տանդեմ կազմելու: Հին տանդեմի պահպանումը ցանկացած դեպքում օգուտ է Ռ.Քոչարյանին և նպաստելու է համակարգի վրա նրա ազդեցության ոչ միայն պահպանմանը, այլ նաև տարածմանը: Իսկ ազդեցությունը նա, թերևս, տարածում է երկու հիմնական ուղղությամբ՝ ՀՅԴ և ԲՀԿ: Թերևս դրանով են այսօր պայմանավորված իշխող ՀՀԿ-ի և այդ երկու ուժերի միջև առկա անորոշությունները: Նրանց պայմանավորվածություններն ակնհայտորեն պարբերաբար անկեղծ խափանումներ են ունենում:

ՀՅԴ-ն դարձավ ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ն էլ կարծես թե Դաշնակցության իշխանական կարգավիճակն է ստանձնելու կամաց կամաց՝ ընդդիմություն իշխանության մեջ: Համենայնդեպս, ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ համակարգը դրսևորում է ակնհայտորեն նյարդային մոտեցումներ: Ծառուկյանն էլ ակնհայտորեն այլևս չի վստահում համակարգին և չի գալիս ՀՀԿ համագումարին՝ նախընտրելով անձնական այցը ԱՄՆ: Իսկ ՀՀԿ համագումարին հնչում է Ս.Սարգսյանի այն ելույթը, որը հստակ նախանշում է իշխանական դաշտում ՀՀԿ, այսինքն՝ իր մոնոպոլիան առավել ընդլայնելու մտադրությունը: Ս.Սարգսյանը ժամանակ չունի, առավել ևս՝ որ կարծես թե այժմ իր համար իշխանության բուրգում մոնոլիտ իշխանություն ձևավորելու ամենաբարենպաստ ժամանակն է՝ միջազգային հանրությունը կարծես թե լիովին աջակցում է նրա ներքաղաքական նախաձեռնությունները, իսկ ընդդիմությունն էլ հետ է քաշվել և չի փորձում արհեստականորեն խոչընդոտել իշխանության ներսում առկա բնական խմորումներին: Այդ խմորումների հանգուցալուծման հարցում բավական էական նշանակություն ունի այն, թե ի վերջո քաղաքական ի՞նչ որոշում է կայացնելու «Բարգավաճ Հայաստանը» և արդյո՞ք կայացնելու է քաղաքական, թե՞ պարզապես տնտեսական որոշում. այն է՝ ամեն ինչ անել ընդամենը Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ մնացյալ գործարար անդամների բիզնեսները պահելու համար: Այդ ամեն ինչ անելը ենթադրում է պայմանավորվածություն Ս.Սարգսյանի հետ: Հասկանալի է, որ այդ պայմանավորվածության պարագայում Գագիկ Ծառուկյանի դիրքը արդեն այն չի լինի, ինչ Ռ.Քոչարյանի իշխանության տարիներին էր, բայց գոնե ինչ-որ դիրք, այդուհանդերձ, կլինի: Մինչդեռ չպայմանավորվելու պարագայում Գագիկ Ծառուկյանին մնում է երկու ճանապարհ՝ կամ առաջիկա ընտրությանը վճռական պայքար մղել ՀՀԿ դեմ և փորձել մեծամասնություն կազմել խորհրդարանում, կամ առնվազն ՀՀԿ-ին թույլ չտալ կազմել որոշիչ մեծամասնություն: Կամ էլ Գագիկ Ծառուկյանին մնում է «երջանկություն» փնտրել ընդդիմության կարգավիճակում, որտեղ, ի դեպ, Ծառուկյանի շանսերը կարող են շատ ավելի մեծ լինել, քան օրինակ՝ ՀՅԴ շանսերն էին:

Գագիկ Ծառուկյանի առաջ, սակայն, այդ ամենից բացի կամ ամենից առաջ, կա մի ուրիշ լուրջ խնդիր՝ դա Ռ.Քոչարյանից վերջնականապես պոկվելու գործոնն է: Եթե Քոչարյանը չլիներ, ապա թերևս Ծառուկյանը քաղաքականություն չմտներ էլ, իսկ եթե մտել է, ապա հաստատ գործարար մտածողությունը կհաղթեր, և նա ավելի հակված կլիներ շատ արագ պայմանավորվել նոր նախագահի հետ և գտնել իր թեկուզ համեմատաբար ավելի փոքր, բայց հուսալի տեղը նոր բուրգում: Մինչդեռ Քոչարյանի պարագան Ծառուկյանին ստիպում է ակամա դառնալ ներիշխանական պայքարի մասնակից: Իսկ այդ դեպքում Ծառուկյանը կամ պետք է վերջնականապես պոկվի Քոչարյանից, կամ վերջնականապես պոկվի Ս.Սարգսյանից: Այլ տարբերակ նա չունի, եթե իհարկե չի ցանկանում «ճզմվել» Ս.Սարգսյանի և Ռ.Քոչարյանի արանքում՝ ակամա իր վրա վերցնելով նրանց փոխադարձ հարվածները: Իսկ որքան մոտենա ընտրության ժամը, այնքան այդ հարվածները անկասկած ավելի են ուժգնանալու, եթե իհարկե կամ Ռ.Քոչարյանը ավելի շուտ չնահանջի վերջնականապես, կամ Գագիկ Ծառուկյանը չպոկվի նրանից: Բայց խնդիրն այն է, որ գուցե դա էլ չօգնի արդեն Ծառուկյանին, քանի որ կարծես թե աստիճանաբար Ս.Սարգսյանը ոչ թե Ծառուկյանով միջնորդավորված խնդիր ունի Ռ.Քոչարյանի հետ, այլ աստիճանաբար արդեն նա խնդիր է ունենում հենց Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև նրա չկողմնորոշվածությունը, անկախ ամեն ինչից, թերևս սկսել է նյարդայնացնել Ս.Սարգսյանին: Նա նույնիսկ ակնհայտորեն ցուցաբերում է նշաններ, որ արդեն ցանկություն էլ անգամ չունի որևէ բան պայմանավորվել ԲՀԿ հետ: Դրա վկայությունը Երևանի ավագանիում քվորումի հետ կապված խնդիրներն էին, որոնց մասին Ս.Սարգսյանի աջ ձեռքերից մեկը հանդիսացող Գագիկ Բեգլարյանը ակնարկեց, որ որևէ մեկը չի վախենում ԲՀԿ մանդատները վայր դնելու սպառնալիքներից: Եվ իսկապես, եթե ՀՀԿ-ն այդ սպառնալիքներից վախեցող լիներ, ապա ԲՀԿ հետ Երևանի ավագանիում կոալիցիա կկազմեր: Առավել ևս անկասկած է, որ առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններից հետո, եթե նույնիսկ կոալիցիայի հավանականություն կա, ապա դրա մեջ ԲՀԿ լինելը, բոլոր դեպքերում, նույնիսկ վերջնարդյունքում պայմանավորվածության դեպքում դառնում է շատ-շատ քիչ հավանական: Բայց մյուս կողմից՝ կա ՕԵԿ տարբերակը, երբ ժամանակին դուրս գալով մի կոալիցիայից, Արթուր Բաղդասարյանը կարողացավ հասնել նրան, որ նոր կոալիցիայում էլի մի անկյուն տվեցին: Այնպես որ, ԲՀԿ միակ քաղաքական շանսը, թերևս, մնում է կոալիցիայից ժամանակին դուրս գալը: Բայց այդպիսի հեռանկարի համար նախ պետք է ժամանակին դուրս գալ կոալիցիայից, իհարկե դրա մեջ նորից մտնելու պարագայում էլ, կրկին ՕԵԿ օրինակով, իմանալ, որ դրանով արդեն ժամանակը ուղղակի սպառվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում