Այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարեց, որ թավշյա հեղափոխությւոնից հետո ստանձնել են պարտավորություն՝ ձևավորելու քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցության նոր մշակույթ
Նա անդրադարձավ ՀՔԾ-ի կողմից 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթի կասեցմանը. «Քաղաքացիները պնդում են, որ անհամաչափ ուժ կիրառած անձանցից շատերը շարունակում են աշխատել նույն օղակներում»:
Պատգամավորն ընդգծեց՝ ՀՔԾ-ի պարտավորությւոնն է հայտնաբերել քաղաքացիների իրավունքները խախտած մարդկանց. «Դա է միակ ճանապարհը՝ վերականգնելու քաղաքացիների վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ: Պատշաճ ուշադրության պետք է արժանանան ոչ միայն այսօր տեղի ունեցող դեպքերը»:
Թագուհի Ղազարյանի խոսքով՝ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի կասեցումը ընտրողական վերաբերմունքի դրսևորում է. «Հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կվերանայի քրգործը կասեցնելու իր որոշումը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































