Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ըստ փոփոխության՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 25,500 դրամ:
Ինչպես հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը. «Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոփոխություն է»:
Պատգամավորը ներկայացրեց թվային վերլուծություններ. «Եթե հնարավորություն կա այս ցիկլը փակելու, ճիշտ կլինի այս ցիկլը փակել, հակառակ դեպքում հաջորդ տարի էլի գալու ենք և ասենք՝ հետադարձ ուժ ենք տալիս»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































