Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ըստ փոփոխության՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 25,500 դրամ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցն ուղղված էր հիմնական կենսաթոշակին. «Որքա՞ն գումար կպահանջվի պետական բյուջեից հիմնական կենսաթոշակը նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու համար, մասնավորապես՝ 25,500 դրամ: Փաստորեն ստաժ չունեցող և 12 տարվա ստաժ ունեցող մարդը ստանալու են նույն գումարը, ինչն արդարացի չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































