Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գոլանի բարձունքների գինի է նվիրել, հաղորդում է ABC News-ը:
«Ես լավագույն գինին եմ բերել Գոլանի բարձունքներից: Ես հասկանում եմ, որ դուք գինու մեծ երկրպագու չեք, բայց թույլ տվեք այն փոխանցել ձեր ենթականերին»,- հայտարարել է Նեթանյահուն:
Նա կատակել է, որ հույս ունի, որ Միացյալ Նահանգներն այս նվերի հետ կապված հետաքննություն չի սկսի:
Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու փաստաթուղթ է ստորագրել:










































