ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Վաշինգտոնը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ՝ հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ առաջնորդը փաստաթուղթը ստորագրել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում: Գործակալությունը նշում է, որ այս քայլը կարող է օգնել հրեական պետության ղեկավարին ապրիլի 9-ին առաջիկա ընտրություններում:
Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու վերաբերյալ Վաշինգտոնի մտադրության մասին հայտնի էր դարձել դեռևս անցյալ շաբաթ։