Անգլիայում փոստատարը վերակենդանացել է 20 րոպե անց այն բանից հետո, երբ բժիշկները արձանագրել են նրա մահը՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել 10 տարի առաջ, բայց Գլոսթեր անունով անգլիացին միայն վերջերս է պատմել դրա մասին։
Տղամարդը ավտոմեքենան վարելիս անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը, կողքին նստած կինը կարողացել է կանգնեցնել ավտոմեքենան և շտապօգնություն է կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են 38-ամյա Գլոսթերի սրտի կանգը և հասցրել են հիվանդանոց։ 6 ժամ նրա կյանքի համար պայքարելուց հետո բժիշկները արձանագրել են նրա մահը և այդ մասին հայտնել նրա կնոջը և երեխաներին։
21 րոպե անց տղամարդը ուշքի է եկել։ Բժիշկները փաստել են, որ նրա սիրտը և ուղեղը միանգամայն առողջ են։









































