Հայաստանում կա ՏՏ ոլորտում գործող 1000-ից ավելի կազմակերպություն։ Նրանցից մոտ 900-ը հստակ շրջանառություն ունեն, գործում են։ Մյուսներին պետք է դեռ այցելել՝ հասկանալու համար՝ գործո՞ւմ են, թե՞ ոչ։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՏԿՏՏ փոխնախարար Գեղամ Վարդանյանը։









































