Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. ոստիկանը գնդակոծել է իր պահանջով չկանգնած «07»-ը, որի մեջ 10-րդ դասարանցի 3 տղաներ էին, նրանցից 2-ը սպանվել են, 1-ը՝ վիրավորվել

1992 թվականի հունիսի 5-ին Երևանում կազմակերպված ստուգայցային միջոցառմանը մասնակցելու համար ոստիկանության տեսուչ, 28-ամյա Ռազմիկ Դ.-ն ընդգրկվեց 5 հոգուց բաղկացած խմբի մեջ:

Ժամը 19-ին խումբը մեկնեց ծառայության իրականացման տեղամաս:

Ստուգայցի ընթացքում երևանյան խաչմերուկներից մեկում ոստիկանների խումբը փորձեց կանգնեցնել և ստուգել խաչմերուկին մոտեցած «Ժիգուլին», որի ապակիները մգացված էին, իսկ հետևի պետհամարանիշը չկար:

«07»-ի վարորդը չկատարեց ոստիկանների պահանջը, մեքենան չկանգնեցրեց, այլ դիմեց փախուստի: Սկսվեց հետապնդում:

Մեծ արագությամբ ընթացող «Ժիգուլուն» հետապնդում էր ազդանշանները միացրած ոստիկանական մեքենան: Վախեցած անցորդները նայում էին սլացող մեքենաների հետևից՝ տեսնես ի՞նչ հանցագործների են ոստիկաններն այդպես խելակորույս հետապնդում…

Հետապնդողներից՝ տեսուչ Ռազմիկ Դ.-ն փախչող մեքենան կանգնեցնելու նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելով՝ «Կալաշնիկովից» նախազգուշական կրակոցներ արձակեց, բայց «Ժիգուլին» չկանգնեց: Սրընթաց հետապնդումը շարունակվեց քաղաքի փողոցներում:

Երևանյան լճի և Էջմիածնի խճուղու միջև ընկած տարածքում հետապնդող մեքենան ձախ կողմից մոտեցավ փախչող մեքենային: Ռազմիկ Դ.-ն կրկին գործադրեց հրազենը՝ գնդակոծեց «Ժիգուլին», բայց գնդակոծված մեքենան շարունակեց առաջ սլանալ: Հետապնդումը շարունակվեց:

«Ժիգուլիի» մեջ արդեն մահացու վիրավոր կար, նա մահանալու էր հիվանդանոցում…

Սեբաստիա և Շահումյան փողոցների խաչմերուկում կանգառին մոտեցող տրոլեյբուսը հայտնվեց «Ժիգուլու» առաջ: Վարորդը չկարողացավ կողմնորոշվել, թե ինչպես շրջանցի տրոլեյբուսը, և վերջապես արգելակեց:

Հենց այդ պահին հետապնդող ոստիկանական մեքենան շրջանցեց «Ժիգուլին» ու փակեց փախուստի ճանապարհը:

Տեսուչ Ռազմիկ Դ.-ն դուրս ցատկեց մեքենայից ու շարունակեց գնդակոծել արդեն կանգնած «Ժիգուլին»:

Հետագայում՝ դատարանում, Ռազմիկ Դ.-ն ասելու էր՝ իրեն թվացել է, թե «Ժիգուլին» գալիս է իր վրա, ինքը կրակահերթ է արձակել «ինքնապահպանության բնազդից»…

Սակայն տեսուչի առաջ քաշած վարկածը հերքվեց վկաների՝ կանգառում կանգնած տասնյակ քաղաքացիների, շրջակայքի կրպակավարների ու դրանց հաճախորդների ցուցմունքներով: Նույն վկաների ցուցմունքներով հերքվեց նաև Ռազմիկ Դ.-ի այն վարկածը, թե «Ժիգուլուց» փորձել են ատրճանակով կրակել իր ուղղությամբ, հետո, իբր, ատրճանակը նետել են տրամվայի գծերի վրա՝ Սեբաստիայի փողոցում: Նման բան չէր եղել, Ռազմիկ Դ.-ի այս վարկածը հերքեցին նաև նրա հետ նույն մեքենայում գտնված ծառայակիցները… Վերջիններս պնդեցին, թե Ռազմիկ Դ.-ն գործել էր սեփական նախաձեռնությամբ, նա ինքնակամ էր ստանձնել խմբի ավագի պարտականությունները: Երբ առաջին՝ նախազգուշական կրակոցներն էր արձակել, ծառայակիցները պահանջել էին, որ այլևս չկրակի, բայց Ռազմիկ Դ.-ն կարծես «ազարտի» մեջ էր ընկել, նա սկսել էր կրակել փախչող մեքենայի վրա…

Ովքե՞ր էին հետապնդվողները, ի՞նչ էին արել, որ ոստիկաններից այդպես գլխապատառ փախչում էին՝ իրենց կյանքի գնով. «07»-ի մեջ երեք հոգի կար, նրանցից երկուսը սպանվեցին, երրորդը՝ ծանր վնասվածքներ ստացած լինելով, հրաշքով փրկվեց…

Այն, ինչ պարզվեց՝ սարսափելի էր… Փախչող «07»-ի մեջ… 16-17 տարեկան 3 պատանիներ էին՝ 10-րդ դասարանցիներ. նրանք որոշել էին քաղաքում շրջել մեքենայով ու զվարճանալ: Առանց զգուշացնելու վերցրել էին իրենցից մեկի՝ հետագայում ղեկին նստած տղայի հոր մեքենան: Տղան սեղմել էր արագության ոտնակը… Իսկ երբ ոստիկանները փորձել էին կանգնեցնել մեքենան, տղաները վախեցել էին, թե մեքենան տուգանային հրապարակ կտանեն, ծնողները կբարկանան, կպատժեն… Մտածել էին՝ կարող են փախչելով գլուխներն ազատել, բայց…

Տղաներից երկուսը սպանվեցին պաշտոնեական լիազորություններն անցած ոստիկանի կողմից, մեկը ծանր վնասվածքներ ստացավ, բայց փրկվեց…

1993 թվականի մայիսի 27-ին ՀՀ գերագույն դատարանում այս գործի դատաքննության ժամանակ 28-ամյա ամբաստանյալ, ոստիկանության նախկին տեսուչ Ռազմիկ Դ.-ն, ում մեղադրանք էր առաջադրված իշխանազանցության, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձի դիտավորյալ սպանության համար, փորձում էր առաջ քաշել վարկածներ, որոնք, իր կարծիքով, իր գործողությունների իրավաչափությունը պիտի հիմնավորեին: Նա ասաց, թե «07»-ի հետևի համարանիշը բացակայում էր, ապակիները մգացված էին, մեքենան չէր կանգնում, չէր ենթարկվում իրենց օրինական պահանջին, այլ մեծ արագությամբ փախչում էր իրենցից, ահա թե ինչու ինքը, ենթադրելով, թե այդ մեքենայի մեջ հանցագործներ են, ցանկացել է նրանց վնասազերծել: Ոչ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, փախչող մեքենայի վրա կրակել է՝ անվադողերը վնասելու, մեքենան կանգնեցնելու նպատակով, իսկ վերջում, երբ ինքը դուրս էր թռել իրենց մեքենայից ու իր մարմնով էր փակել փախչող մեքենայի ճանապարհը, թվացել է, թե «07»-ը իր վրա են քշում, «ինքնապահպանության բնազդով ավտոմատային կրակահերթով գնդակոծել է» այդ մեքենան…

Դատական ակտի մեջ արձանագրվել է. «Ամբաստանյալն անցել է իր լիազորությունների սահմանը՝ առանց անհրաժեշտության զենք գործադրելով արգելված վայրում՝ բազմամարդ փողոցում, գործել է անուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ կանխատեսել է իր գործողությունների հանրորեն վտանգավոր հետևանքները՝ տուժողների մահը: Չի ցանկացել դա, բայց գիտակցաբար թույլ է տվել…»:

Ռազմիկ Դ.-ն դատապարտվեց 15 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում