Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ողջունել է Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը: Այս մասին Սթոլտենբերգը գրել է Twitter-ի իր էջում:
«ԻՊԻԼ-ի կողմից վերահսկվող մնացած տարածքների ազատագրումը համաշխարհային կոալիցիայի բացառիկ նվաճումն է: ՆԱՏՕ-ն շարունակում է հավատարիմ մնալ ահաբեկչության դեմ մեր ընդհանուր պայքարին»,- գրել է Սթոլտենբերգը:
Շաբաթ օրը, մարտի 23-ին, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիական ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ ԻՊԻԼ-ի ահաբեկիչները դուրս են մղվել նրանց կողմից վերահսկվող վերջին շրջանից: Խոսքը Սիրիայի Բագուզ բնակավայրի մասին է:
Բագուզի տարածքում մի քանի շաբաթ մղված մարտերից հետո սիրիական ժողովրդավարական ուժերը կարողացան հաղթանակ տանել:










































